Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 395-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 395-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։ Միաժամանակ, նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունն իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա Կոմիտեն։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Պետական գույքի կառավարումն այժմ պահանջում է նոր մոտեցումների կիրառում, որոնց նպատակն է բարձրացնել պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և ավելացնել անշարժ գույքից ստացվելիք եկամուտները։ էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգն ունենալու է միասնական էլեկտրոնային հարթակ, որով նախատեսվում է պետական գույքի  օտարման գործընթացի արդիականացնել՝ նվազագույնի հասցնել վարչարարությունը։

Պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման և սպասարկման ոլորտներում արդիական ձևեր և մեթոդներ չեն կիրառվում, տվյալ ոլորտներում չեն իրականացվում արդյունավետ և նպատակային ծրագրեր, նշված գործընթացների կազմակերպման համար չեն ներդրվում պրակտիկայում լայնորեն կիրառվող գործիքները (նկատի ունենք էլեկտրոնային աճուրդների կազմակերպումը, որակյալ գովազդի իրականացումը, միջնորդավորված բրոքերային կազմակերպությունների ներգրավումը և այլն)։ Պետության կողմից տարվող քաղաքականությունը պետական գույքի կառավարման ոլորտում վարչարարության պարզեցման ուղղությամբ դեռևս բավարար արդյունքներ չի ապահովում, այդ ոլորտում տարվող աշխատանքների մասին հանրային իրազեկման և թափանցիկ կազմակերպման մակարդակը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին, ապահովված չէ կառավարման գործընթացին առաջարկությունների հիման վրա հանրային մասնակցությունը, որի պատճառով չի գործում շահերի հավասարակշռության սկզբունքը, որը նախատեսում է տնտեսական արդյունավետության և սոցիալական պատասխանատվության տեսանկյունից երկկողմանի հիմնավորված արդար և մրցակցային դաշտ ապահովող որոշումների ընդունումը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանումը։

Նախագծով հնարավորություն է ստեղծվում պետական գույքը վաճառել, վարձակալության տրամադրել էլեկտրոնային եղանակով, դրանով իսկ նպաստելով ծախսերի կրճատմանը, գործարքների թափանցիկությանը, հանրության լայն շրջանակներին տեղեկատվության հասանելիությանը, դրամական միջոցների փոխանցման ժամանակի կրճատմանը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մրցակցային առավելություններին և պետական գույքի վաճառքի արդյունավետության  բարձրացմանը: Էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգը հնարավորություն կտա հանրությանն առցանց եղանակով դիմել և մասնակցել Կոմիտեի կողմից հայտարարվող աճուրդներին, հետևել դրանց ընթացքին՝ նվազագույնի հասցնելով պետական ծառայող-քաղաքացի անմիջական շփումների անհրաժեշտությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով առաջարկվում է պետական գույքի օտարման և պետական գույքի վարձակալության տրամադրման նպատակով բարեփոխել էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգ:  Ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել տվյալ գործընթացը համապատասխանեցնել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի ներկայիս գործող կարգավորումներին

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է 2022 թվականի հուլիսի 14-ին ընդունված «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ ՀՀ կառավարության որոշման 4-րդ գլխի 18-րդ կետի 4-րդ ենթակետից, այն է՝ պետական գույքի օգտագործման տրամադրման գործընթացների բարեփոխում:

  • Քննարկվել է

    14.07.2023 - 31.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի վարձակալություն, Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2442

Տպել