-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.3-րդ հոդվածով.
«Հոդված 20.3. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
- Քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1. |
Աերոդրոմի, ուղղաթիռադաշտի (հրապարակ) և թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատման և սերտիֆիկատի/թույլտվության տրամադրում |
|
1.1. |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար II/III կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում |
|
1.1.1. |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 2000-պատիկի չափով |
1.1.2. |
աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 1000-պատիկի չափով |
1.1.3 |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
1.1.4. |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
1.2. |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում |
|
1.2.1. |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 1500-պատիկի չափով |
1.2.2. |
աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 700-պատիկի չափով |
1.2.3. |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 400-պատիկի չափով |
1.2.4. |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 350-պատիկի չափով |
1.3. |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ոչ ճշգրիտ վայրէջքի համար վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում |
|
1.3.1. |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 900-պատիկի չափով |
1.3.2. |
աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 600-պատիկի չափով |
1.3.3. |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
1.3.4. |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
1.4. |
Ուղղաթիռադաշտի (հրապարակ) համապատասխանության գնահատում և սերտիֆիկացում |
|
1.4.1. |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 1000-պատիկի չափով |
1.4.2. |
Ուղղաթիռադաշտի (հրապարակ) շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում ուղղաթիռադաշտի (հրապարակ) ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 1000-պատիկի չափով |
1.4.3. |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 300-պատիկի չափով |
1.4.4. |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 250-պատիկի չափով |
1.5. |
Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և թույլտվության տրամադրում |
|
1.5.1. |
թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 600-պատիկի չափով |
1.5.2. |
փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
1.5.3. |
թույլտվության պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 300-պատիկի չափով |
2. |
Աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում) |
|
2.1. |
օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում |
բազային տուրքի 2000-պատիկի չափով |
2.2. |
աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում |
բազային տուրքի 1500-պատիկի չափով |
2.3. |
աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում |
բազային տուրքի 800-պատիկի չափով |
2.4. |
աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում |
բազային տուրքի 800-պատիկի չափով |
2.5. |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման համար |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
2.6. |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող ոչ նշանակալի փոփոխությունների ուսումնասիրության համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
2.7. |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների սերտիֆիկատների պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
3. |
Օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն և համաձայնության տրամադրում կամ մերժում |
բազային տուրքի 40-պատիկի չափով |
4. |
Օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար |
բազային տուրքի 10-պատիկի չափով |
5. |
Օդային երթևեկության սպասարկման կարգավարի որակավորում |
|
5.1. |
ուսանող-կարգավարների վկայականների տրամադրման համար |
բազային տուրքի 60-պատիկի չափով |
5.2. |
վկայականների տրամադրման համար |
բազային տուրքի 60-պատիկի չափով |
5.3. |
որակավորման նիշի տրամադրման և դրա երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
5.4. |
որակավորման հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
5.5. |
միավորի հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
5.6. |
լեզվի հատուկ նիշի տրամադրման համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
5.7. |
վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
5.8. |
վկայականի վերականգնման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
5.9. |
վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար |
բազային տուրքի 10-պատիկի չափով |
5.10. |
վկայականի փոխարինման համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
5.11. |
օտարերկրյա օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 60-պատիկի չափով |
6. |
Օդային երթևեկության կարգավարների վերապատրաստման համար սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերի հաստատման կամ ճանաչման համար |
բազային տուրքի 150-պատիկի չափով |
7. |
Ավիացիոն անվտանգության ծառայությունների համար |
|
7.1. |
Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար |
|
7.1.1. |
միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
7.1.2. |
ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
7.2. |
Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության հաստատման համար |
|
7.2.1. |
միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 40-պատիկի չափով |
7.2.2. |
ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
7.3. |
Օդանավ շահագործողի վկայականի կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար |
|
7.3.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
7.3.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 25-պատիկի չափով |
7.4. |
Օդանավ շահագործողի վկայականի կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար |
|
7.4.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
7.4.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 25-պատիկի չափով |
7.5. |
Օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
7.6. |
Օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
7.7. |
Ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
7.8. |
Ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
7.9. |
Ավիացիոն անվտանգության մասով մասնագետների սերտիֆիկացում |
|
7.9.1. |
Ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի սերտիֆիկացման համար |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
7.9.2. |
Ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների սերտիֆիկացման համար |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
7.9.3. |
Թռիչքային անձնակազմի անդամների թռիչքային անցագրերի տրամադրման համար |
բազային տուրքի 10-պատիկի չափով |
7.9.4. |
Ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորների սերտիֆիկացման համար |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
7.10. |
Ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում |
|
7.10.1. |
Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
7.10.2. |
Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
8. |
Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություննների տրամադրման համար |
|
8.1. |
Օդանավ շահագործող կազմակերպություններին վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
8.2. |
Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվությունների տրամադրման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
8.3. |
Վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություննների տրամադրում |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
8.4. |
Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
8.5. |
Վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
9. |
Օդանավի պետական գրանցման և թռիչքային պիտանիության պահպանման համար |
|
9.1. |
Օդանավի պետական գրանցման համար (ներառյալ օդանավի աղմուկի վկայականի տրամադրումը) |
|
9.1.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
9.1.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 25-պատիկի չափով |
9.1.3. |
Օդանավի ապագրանցման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
9.2. |
Օդանավի պիտանիության արտահանման վկայական տալու համար |
|
9.2.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
9.2.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 60-պատիկի չափով |
9.3. |
Օդանավի գրանցման սերտիֆիկատի փոխարինման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
9.4. |
Օդանավի գրանցման սերտիֆիկատի կրկնագրի տրման համար |
բազային տուրքի 20-պատիկի չափով |
9.5. |
Օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման համար (ներառյալ օդանավի ռադիոկայանի վկայականի տրամադրումը) |
|
9.5.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 150-պատիկի չափով |
9.5.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 80-պատիկի չափով |
9.6. |
Օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգման համար |
|
9.6.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
9.6.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 60-պատիկի չափով |
9.7. |
Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման վերաբերյալ եզրակացության տրամադրում |
բազային տուրքի 10-պատիկի չափով |
9.8. |
Օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
9.9. |
Օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության (PART M) սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 160-պատիկի չափով |
9.10. |
Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրում |
|
9.10.1. |
Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի (Part 66) տրամադրման համար |
բազային տուրքի 12-պատիկի չափով |
9.10.2. |
Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 7-պատիկի չափով |
9.10.3. |
Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար |
բազային տուրքի 9-պատիկի չափով |
9.10.4. |
Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականում համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելու համար |
բազային տուրքի 5-պատիկի չափով |
9.10.5. |
Օտարերկրա օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 10-պատիկի չափով |
9.11. |
Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկացում |
|
9.11.1. |
Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Part 145) տրամադրման համար |
բազային տուրքի 120-պատիկի չափով |
9.11.2. |
Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Part 145) փոփոխության համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
9.11.3. |
Օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Part 145) ճանաչման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
10. |
Ավիացիոն ուսումնական հաստատությունների հաստատում կամ ճանաչում |
|
10.1. |
Ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության և վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 600-պատիկի չափով |
10.2. |
Հաստատված ավիացիոն ուսումնական հաստատության ձեռնարկի (Approved Training Organization Manual) փոփոխության ուսումնասիրության և հաստատման համար |
բազային տուրքի 300-պատիկի չափով |
10.3. |
Ավիացիոն ուսումնական ծրագրի հաստատման կամ փոփոխությունների կատարման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
10.4. |
Ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
10.5. |
Ուսումնական թռիչքային վարժասարքի ճանաչման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
10.6. |
Հաստատված կամ ճանաչված ուսումնական թռիչքային վարժասարքի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
10.7. |
Հաստատված ավիացիոն ուսումնական հաստատության վկայականի տարեկան պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 300-պատիկի չափով |
10.8. |
Օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության ճանաչման համար |
|
10.8.1. |
Ընդհանուր հիմունքներով |
բազային տուրքի 400-պատիկի չափով |
10.8.2. |
Ավտոմատ կերպով |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
10.9. |
Ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
10.10. |
Հայտարարագրված ավիացիոն ուսումնական հաստատության ուսումնասիրության և հայտարարագրի հաստատման համար |
բազային տուրքի 130-պատիկի չափով |
10.11. |
Հայտարարագրված ավիացիոն ուսումնական հաստատության հայտարարագրի պահպանման համար՝ տարեկան |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
11. |
Ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկացում |
|
11.1. |
Ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 400-պատիկի չափով |
11.2. |
Ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 150-պատիկի չափով |
11.3. |
Ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
11.4. |
Ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 20-պատիկի չափով |
12. |
Հայաստանի Հանրապետության տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար |
|
12.1. |
Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար |
|
12.1.1. |
5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 5000-պատիկի չափով |
12.1.2. |
մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում |
բազային տուրքի 2000-պատիկի չափով |
12.1.3. |
Օդանավի քանակի ավելացմամբ պայմանավորված օդանավ շահագործողի վկայականին կից շահագործման հատուկ դրույթների փոփոխության կամ նոր շահագործման հատուկ դրույթների տրամադրման համար |
բազային տուրքի 800-պատիկի չափով |
12.1.4. |
Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար հաստատման ենթակա փաստաթղթերի փոփոխությունների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 350-պատիկի չափով |
12.1.5. |
Օդանավ շահագործողի վկայական տալու համար հիմք հանդիսացած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող և նախնական հաստատում պահանջող փոփոխությունների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
12.1.6. |
Օդանավ շահագործողի վկայականի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 2500-պատիկի չափով |
12.2. |
Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրման համար |
բազային տուրքի 5000-պատիկի չափով |
12.3. |
Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի փոփոխության համար |
բազային տուրքի 1000-պատիկի չափով |
12.4. |
Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 800-պատիկի չափով |
12.5. |
Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու |
|
12.5.1. |
Կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
12.5.2. |
Երկու և ավել ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
12.5.3. |
Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 5-պատիկի չափով |
12.6. |
Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու |
|
12.6.1. |
կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
12.6.2. |
երկու և ավել ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 15-պատիկի չափով |
|
մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 5-պատիկի չափով |
12.7. |
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվության տրամադրման համար |
|
12.7.1. |
անօդաչու թռչող համակարգերի դեպքում |
բազային տուրքի 2-պատիկի չափով |
12.7.2 |
ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի դեպքում |
բազային տուրքի 5-պատիկի չափով |
12.7.3. |
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման մեկանգամյա թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 2-պատիկի չափով |
12.7.4. |
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման տարեկան թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
13. |
Թռիչքային և սրահի անձնակազմի անդամների վկայագրման համար |
|
13.1. |
Կոմերիցիոն օդաչուի վկայականի (CPL) տրամադրման համար |
բազային տուրքի 300-պատիկի չափով |
13.2. |
Կոմերիցիոն օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
13.3. |
Օտարերկրյա կոմերիցիոն օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 80-պատիկի չափով |
12.4. |
Սիրողական օդաչուի վկայականի (PPL) տրամադրման համար |
բազային տուրքի 150-պատիկի չափով |
13.5. |
Սիրողական օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
13.6. |
Օտարերկրյա սիրողական օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
13.7. |
Գծային օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 400-պատիկի չափով |
13.8. |
Գծային օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
13.9. |
Օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 120-պատիկի չափով |
13.10. |
Շտուրմանի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
13.11. |
Շտուրմանի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
13.12. |
Օտարերկրյա շտուրմանի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
13.13. |
Բորտինժեների վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
13.14. |
Բորտինժեների վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
13.15. |
Օտարերկրյա բորտինժեների վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 30-պատիկի չափով |
13.16. |
Բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 75-պատիկի չափով |
13.17. |
Բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 40-պատիկի չափով |
13.18. |
Օտարերկրյա բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
13.19. |
Օդապարիկի օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 80-պատիկի չափով |
13.20. |
Օդապարիկի օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 40-պատիկի չափով |
13.21. |
Օտարերկրյա օդապարիկի օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 20-պատիկի չափով |
13.22. |
Օդաչուի վկայականում հրահանգչի որակավորման տրամադրման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
13.23. |
Օդաչուի վկայականում հրահանգչի որակավորման գործունեության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
13.24. |
Օտարերկրյա հրահանգիչ օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
13.25. |
Քննող օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 250-պատիկի չափով |
13.26. |
Քննող օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
13.27. |
Օտարերկրյա քննող օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 150-պատիկի չափով |
13.28. |
Թռիչքային և սրահի անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
-
Քննարկվել է
13.07.2023 - 29.07.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2639
Տպել