Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Գայանե Հուսնունց 27.07.2023 18:52:41 Նախագծի 30․1-ին հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշել եք, որ հարկ վճարողի հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առկայությունը որոշելիս պետք է բացահայտվի հարկային պլանավորման սխեմայի կիրառության արդյունքում ստացված կամ ակնկալվող հարկային օգուտը։ Բայց լավ կլիներ հստակեցնեիք, որ հարկային պլանավորման մեթոդի չարաշահման բացահայտման դեպքում հարկային պարտավորություն առաջադրելիս հաշվի են առնվելու հարկային պլանավորման սխեմայի կիրառության արդյունքում միայն ստացված օգուտները, այլապես ենթադրելի օգուտները պարտավորությունների առաջադրման ժամանակ հաշվարկելը մեղմ ասած անհիմն է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: