««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել 3․1-ին և 3․2-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ՝
«3․1․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված առևտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր։
3․2․ Սույն հոդվածի 3․1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կոմիտեն։»։
Հոդված 2. Օրենքի 256-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմավորված այլ իրավաբանական անձինք» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«5․ Անմաքս առևտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն։
6․ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթի արդյունքում։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 4․ Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ կետով հետևյալ բոնվանդակությամբ՝
«3) նախաորակավորված լինելու և սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»։
Հոդված 5․ Օրենքի 287-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝
«1.1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է հանդիսանում անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքում ստանձնած պարտավորությունների չկատարումը։»։
Հոդված 6․ Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը, անմաքս առևտրի խանութների համար Կոմիտեի կողմից սահմանված վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչև Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք։
-
Քննարկվել է
12.07.2023 - 27.07.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2159
Տպել