Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑ­ՎՈՂ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության պետական պահ­պա­նության ծառայության ծառայողներին հավե­լավճար հաշվարկելու նպատակով անցկաց­վող ատես­տա­վորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նա­խա­գծի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է Հայաստանի Հանրապետության պետական պահ­պա­նության ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) ծառայողներին հա­­վե­­լավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստավորման հետ կապված հարցերը կա­նոնակարգելու անհրա­ժեշտությամբ:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ծառայության ծառայողներին հա­­վե­լավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատես­տա­վորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունք­նե­րի հետ կապված հարցերը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (ստուգարքի և թեստավորման) փուլով:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել ատեստավորման ժամ­կետ­նե­րի, ատեստա­վոր­ման 2 փուլերից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատես­տա­­վորման արդ­­յուն­քում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծա­ռա­յողին պար­տա­դիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կա­յաց­ված գրա­վոր եզրա­կա­ցության բողոքարկման հետ կապված հարցերը:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյու­ջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշ­վարկ­վող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյու­ջե­տա­յին ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն Ծառայության ծառայողներին հա­­վե­լավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստա­վոր­ման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հա­յաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործու­նեու­թյան մի­ջո­ցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին № 1902-Լ որոշման № 1 հավելվածի Անվտան­գու­թյան խորհրդի գրասենյակ բաժնի 2-րդ կետից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք գտնվում են ճշգրտման փուլում։ 

 

  • Քննարկվել է

    12.07.2023 - 28.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2255

Տպել