Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

       1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 21.11.2019թ. N 1664-Ն որոշմամբ հաստատված կարգը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում իրականացված փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
     2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
    ՀՀ կառավարության 21.11.2019թ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» N 1664-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովում (այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով) ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության մեկական ներկայացուցիչ:
     «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում Ներքին գործերի նախարարությունը ընդգրկելու, Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու, իսկ Ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմին դառնալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում:
     3. Կարգավորման առարկան
   Որոշման նախագծով նախատեսվում է Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
  4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
     Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
  5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
     Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    11.07.2023 - 26.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2497

Տպել