ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ․ N107 որոշման N3 հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձը կարող է մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր և արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N7 հավելվածով սահմանված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության 4-րդ կետով նախատեսված՝ ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դրանց այդպիսին համարվելու հանգամանքի հաստատման դեպքում։ Խնդրո առարկա ապրանքների ցանկը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2.20-րդ բաժնով։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք, ազատվելով մաքսատուրքերի և հարկերի վճարումից, կարող են ցանկացած եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 4-րդ կետում, և որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Կառավարության սահմանած կարգով այդ ապրանքների կարգավիճակի հաստատման դեպքում:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող համապատասխան ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով այդպիսի ապրանքների կարգավիճակի հաստատման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես նախագծով նախատեսվում է
1) սահմանել համապատասխան արտոնության կիրառման համար մաքսային մարմնի կողմից որպես հիմք ընդունվող փաստաթղթերը․
2) լիազոր պետական մարմնի և մաքսային մարմնի միջև համապատասխան արտոնության կիրառության գործընթացում տեղեկությունների փոխանակման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել որպես անձնական օգտագործման ապրանք՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների նկատմամբ արտոնության կիրառման գործընթացը։
-
Քննարկվել է
10.07.2023 - 25.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2251
Տպել