Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
378 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 22.07.2023 15:59:32 | Համաձայն նախագծի հարկ վճարողը ՀՀ տարածք ներմուծված մեքենայի համար ԱԱՀ -է վճարելու մաքսային մարմիններին և ՀՀ տարածքում օտարման դեպքում ևս ԱԱՀ է հաշվարկելու և վճարելու, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն հաշվանցելու իրավունք չի ունենալու։ Այսինքն` ստացվում է, որ նույն մեքենայի համար երկու անգամ ԱԱՀ է հաշվարկվելու, որը չի բխում հարկային օրենսգրքի և ԱԱՀ-ի տրամաբանությունից։ | ||
2 | Marine Budaghyan 24.07.2023 15:18:36 | Եթե նախագծի նպատակը ԱԱՀ-ի անհիմն վերադարձը կանխելն է, միգուցե այնպիսի վարչարարություն իրականացնեիք, որով կկարողանայիք շուկան մաքրել ոչ օրիանապահ հարկատուներից, այլ ոչ թե «թացը խառնել չորի հետ»։ | ||
3 | Սերգեյ Կարապետյան 24.07.2023 17:54:02 | Նախագիծը ավտոներկրողների դաշտը կտանի մոնոպոլիզացման․ խոշոր դիստրիբյուտրներն ու դիլլերները գերշահույթով կաշխատեն, իսկ այն կազմակերպությունները, որոնք դիստրիբյուտոր չեն, ներմուծում և արտահանում են կամ տեղում վաճառում, բնականաբար կվերանայեն գները։ Արդյունքում ողջ հարկային բեռը կկրեն սպառողները։ |