"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1681-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
««ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 901 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածը» բառերը փոխարինել «օրենքի 167-րդ հոդվածի 2-րդ, 168-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերը» բառերով.
- Որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «օրինակելի» բառը.
- Որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «նախարարությունը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում.» բառերը.
- Որոշմամբ հաստատված N1 հավելվածի՝
ա. 4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հայտարարատուն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ապրանքների ոչնչացման նպատակով մաքսային մարմին է ներկայացնում դիմում (այսուհետ՝ Դիմում), որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝».
բ. 15-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «ոչնչացման» բառով, իսկ «օրինակելի» բառը հանել.
գ. 16-րդ կետի 1-ին նախադասության մեջ «ոչնչացման փաստի հաստատումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» 168-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված այլ տեղեկությունները» բառերը.
դ. 19-րդ կետից հետո լրացնել նոր 20-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«20. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողման համար սույն որոշմամբ նախատեսված լիազոր պետական մարմինները համապատասխան եզրակացությունները ներկայացնում են մաքսային մարմնին` նրա կողմից «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով գրանցված հայտարարագրերը և դրանցում պարունակվող տեղեկությունները լիազոր պետական մարմիններին ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։»:
- Որոշմամբ հաստատված N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի.
- Որոշմամբ հաստատված N6 հավելվածի՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
3․ Դիմումին կից լիազոր մարմին են ներկայացվում բեռն ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները։.
բ․ 4-րդ կետի` «1-ին» թիվը փոխարինել «2-րդ» թվով, իսկ «2-րդ» թիվը փոխարինել «3-րդ» թվով.
գ. 5-րդ կետի` «3-րդ» թիվը փոխարինել «4-րդ» թվով։
- Որոշմամբ հաստատված N7 հավելվածի 1-ին կետում «դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 30 խմբում ընդգրկված դեղագործական» բառերով:
- Որոշմամբ հաստատված N9 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր 8-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«8) ոչնչացում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
Հավելված N2
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշման
ԱԿՏ N «_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)
«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը 1) _________________________________________________________________________________ 2)_________________________________________________________________________________ |
2. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի անվանումը, ՀՎՀՀ, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները ___________________________________________________________________________________ |
3. Ոչնչացման ժամանակ ներկա այլ անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) __________________________________________________________________________________ |
4. Ոչնչացման աշխատանքներն իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ __________________________________________________________________________________ |
5. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարագրի համարը ___________________________________________________________________________________ |
6. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների անվանումները, քանակները, չափման միավորները 1) _________________________________________________________________________________ 2)_________________________________________________________________________________ …………………….. |
7. Ապրանքների ոչնչացման իրականացման վայրը, ամսաթիվը և ժամը ___________________________________________________________________________________ |
8. Ապրանքների ոչնչացման եղանակը ___________________________________________________________________________________ |
9. Ապրանքների ոչնչացումից հետո թափոնների առկայությունը և դրանց քանակը, ինչպես նաև հետագա օգտագործման հնարավորությունը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________ |
10. Ապրանքների ոչնչացման աշխատանքների ավարտի ժամը ___________________________________________________________________________________ |
11. Հատուկ նշումներ (անհրաժեշտության դեպքում) ___________________________________________________________________________________ |
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ (անձինք)՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Հայտարարատու (լիազորված անձ)՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
-
Քննարկվել է
07.07.2023 - 22.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2522
Տպել