«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հայտարարատուն, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք և շահագրգիռ այլ անձինք, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 340-րդ հոդվածին համապատասխան, պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները տրամադրել մաքսային մարմիններին։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Ներկայումս համապատասխան փաստաթղթերն ու տեղեկությունները և դրանց տրամադրման կարգը սահմանված են ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշմամբ։ Նշված որոշմամբ սահմանված են մինչև 01․01․2018թ․ գործող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները։
-
Քննարկվել է
07.07.2023 - 22.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2338
Տպել