Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1730-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1730-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և  2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով և պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետև՝ Ոստիկանություն) գործառույթները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ։

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՕ-458-Ն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝  վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատում է Լիազոր մարմնի (ՀՀ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին) ղեկավարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Ոստիկանությունում ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները  հաստատված են ՀՀ կառավարության որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 1730-Լ որոշումը։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Ոստիկանության զորքերն ունի դրոշ, որի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատում է Ոստիկանության պետը:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատված են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 1730-Լ որոշումը, ինչից հետո հիշյալ իրավահարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի կողմից ընդունված իրավական ակտով։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման պարագայում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 1730-Լ որոշումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    04.07.2023 - 19.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2658

Տպել