Տիգրան Ստեփանյան
04.07.2023
Նախագծի 64․3 կետի 2-րդ պարբերության << նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք>> , <<Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք>>, <<Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք>>, <<կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարա¬րագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մաս¬նակցող անձինք>> բառակապակցութւունից ավելացնել <<Բացի Հայցվորից>> բառակապկցություն։ Նախագծի 64․3 կետի 2-րդ պարբերությունից բացառել <<ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները>> բառակապակցությունը։ Նշվածը պայմանավորված է առնվազն այն հանգամանքով, որ նշված անձինք չեն հանդիսանում պետական կառույցների անձնակազմ, և վերջիններիս՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց ապրիորի ինչ-որ էլեկտրոնային համակարգի օգտագործող նշանակելը իրավունքի կոպիտ խախտում է՝ անկախ նրանից, թե ինչ <<բարի նպատակներ>> են հայտարարվում նմանատիպ նախագծերի հիմնավորման մեջ։ Հակառակ դեպքում ակնհայտ է դառնում, որ նախագիծն ուղղված է վարչական լծակների ղեկին գտնվող անձանց գործողությունների վիճարկումը բացառելուն կամ հնարավորինս դժվարեցնելուն։