«Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2023թ. N -Ն
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ.
Երեւան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի -ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի իմաստով սպառազինության, ռազմական տեխնիկայի (Ս և ՌՏ) ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներն են՝
- տարբեր տեսակի զենքեր և դրանց մարտական կիրառումն ապահովող միջոցների համալիրներ, այդ թվում՝ տեղափոխման միջոցներ, ուղղորդման, արձակման, կառավարման համակարգեր, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ՀՀ զինված ուժերը համալրելու համար, ռազմամթերք և դրանց բաղադրիչները, պահեստային սարքավորումներ և սարքեր, ուսումնական զենքերի մասեր, սարքեր և բաղադրիչներ (տարբեր տեսակի զենքերի և ռազմական տեխնիկայի կեղծ մոդելներ և սիմուլյատորներ), պահեստային գործիքներ և պահեստամասեր,
- ՀՀ զինված ուժերում կիրառվող օպտիկական, ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության և ռադիոէլետրոնային սերքեր և սարքավորումներ, ինչպես նաև զորքերի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի կառավարման համակարգեր,
- պայթուցիկ նյութեր, պայթեցման առարկաներ և սարքեր, վառոդ (բացառությամբ որսորդականի), մարտական հրթիռների հրթիռային վառելիք, հատուկ նշանակության նյութեր և դրանց արտադրության համար նախատեսված հատուկ սարքավորումներ,
- սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման համար նախատեսված սարքավորումներ,
- սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, արդիականացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված հատուկ սարքավորումներ և տեխնոլոգիաներ,
- զինված ուժերի անձնակազմի անհատական պաշտպանական միջոցներ, անձնակազմի կենսագործունեության ապահովման համակարգեր, ռադացիոն սարքերի ստուգման չափագիտական սարքավորումներ, դրանց արտադրության համար նախատեսված հատուկ սարքավորումներ և սարքեր,
- զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության համար նախատեսված միջոցներ (ՌՔԿ հետախուզության միջոցներ, հատուկ մշակման միջոցներ, ոչ սպեցիֆիկ կենսաբանական հետախուզության տեխնիկական միջոցներ, անհատական և կոլեկտիվ պաշտպանական միջոցներ, ծխային միջոցներ, հրանետային հրկիզող միջոցներ (համակարգեր)),
- թիկունքի ապահովման հատուկ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, հատուկ մասի բաղադրիչներ, հրթիռային վառելիք և վառելիքաքսուկային նյութեր ու հատուկ հեղուկներ, ջերմային, սառնարանային, մեխանիկական սարքավորումներ, ճաշարանախոհանոցային սպասք և գույք, վերանորոգման արհեստանոցի հիմնական միջոցներ, անձնակազմի հանդերձանք, կենցաղ-սպասարկման սարքավորումներ (լվացքի մեքենաներ, չորացնող թմբուկներ, կենտրոնախույզ քամիչներ, արդուկներ և արդուկող գլանակներ, կարի մեքենաներ և այլ տեսակի միջոցներ), ինչպես նաև նշված սարքերի սարքավորումներ, բոլոր տեսակի վրաններ, դաշտային շարժական բաղնիքներ, միջատազերծող ախտահանիչ սարքեր և սարքավորումներ, հրշեջ ավտոտեխնիկա, հրշեջ տեխնիկական միջոցներ, հակահրդեհային գույք և միջոցներ,
- տեխնիկական փաստաթղթեր (նորմատիվ-տեխնիկական, կոնստրուկտորական, նախագծային, տեխնոլոգիական, շահագործման, ծրագրային, հրահանգիչ-մեթոդական), որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ստեղծումը, արտադրությունը, շահագործումը, մարտական կիրառումը, արդիականացումը, վերանորոգումը և ոչնչացումը (օգտահանումը), կանոնադրական փաստաթղթեր (ավիացիոն տեխնիկայի, նրա շահագործման և նորոգման միջոցների պահպանումը կանոնակարգող փաստաթղթեր, ուղեցույցներ և այլն), համարային փաստաթղթեր (Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման, տեխնիկական նկարագրի, տեխնիկական սպասարկման և նորագման միջոցների պահպանումը կանոնակարգող փաստաթղթեր, ուղեցույցներ և այլն), հաշվառման-հաշվետվական փաստաթղթեր,
- անվտանգությունը, այդ թվում՝ էկոլոգիական անվտանգությունը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության անվտանգությունը կանոնակարգող գիտատեխնիկական (նորմատիվ-տեխնիկական) փաստաթղթեր,
- սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արդիականացման և (կամ) ոչնչացման (օգտահանման) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքները:
- նյութական կրիչներ, որոնք պարունակում են գիտատեխնիկական տեղեկատվությունը, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական նշանակության գյուտերը, օգտակար մոդելները և արդյունաբերական նմուշներն ու մտավոր գործունեության այլ արդյունքները,
- զորքերի, զենքի և ռազմական տեխնիկայի, ավտոմատացված կառավարման համակարգերի, ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների հատուկ ծրագրային-մաթեմատիկական ապահովում:
- ուսումնանյութական բազայի սարքավորումներ (զրահատեխնիկայի և հրաձգային զենքերի վարժասարքեր, հրաձգարանային սարքավորումներ, ՈՒՆԲ-ի օժանդակ այլ միջոցներ),
- ավիացիոն տեխնիկա (այսուհետ՝ ԱՏ) (օդանավավարվող և անօդաչու թռչող սարքեր, թռչող սարքերի շարժիչներ, թռչող սարքերի սարքավորումներ (հանովի և ստացիոնար, տեղադրված թռչող սարքերի վրա)), ավիացիոն խոցման միջոցներ (այսուհետ՝ ԱԽՄ) (ավիացիոն հրթիռներ և ռումբեր, բոցավառվող բաքեր, ականներ, ավիացիոն հրետանային զենքի փամփուշտներ և նրանց լրակազմող մասերը, ազդանշանային և
խոչընդոտող հրթիռներ և փամփուշտներ, ծածկագիր-լիցքեր, ձայնի պայթյունային աղբյուրներ, հրատեխնիկական միջոցներ և այլ, ավիացիոն վարժասարքեր, անօդաչու թռչող համակարգերի բաղկացուցիչ մասեր, անօդաչու թռչող սարքերի ղեկավարման կայաններ, ղեկավարման կայանի սարքավորումներ և բաղկացուցիչ մասեր (հանովի և ստացիոնար, տեղադրված ղեկավարման կայանի վրա)), - բժշկական նշանակության նյութատեխնիկական միջոցներ,
- դաստիարակության տեխնիկական միջոցներ,
- կապի տեխնիկական միջոցներ:
- Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի են ճանաչվում, եթե.
1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, ռազմական գործողությունների, շահագործման կանոնների խախտման հետևանքով, շահագործման և պահպանման ժամկետները լրանալու պատճառներով առկա է չվերականգնվող վնասվածք և այլ նմանատիպ պատճառներով,
2) դրանք պիտանի չեն ՀՀ ՊՆ ստորաբաժանման ընդլայնման, վերակառուցման և տեխնիկական վերազինման նպատակով օգտագործելու համար,
3) դրաց հետագա օգտագործումն անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար՝ վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են դրանց իրական արժեքը կամ դրանցից ակնկալվող օգուտը:
4) դրանք ենթակա չեն նորոգման կամ նորոգումը տնտեսապես նպատակահարմար չէ,
5) համալիր (տարբեր զորատեսակներին պատկանող) միավորի բազային և հատուկ մասի դուրսգրումը իրականացվում է առանձին` ընդ որում բազային մասի դուրսգրումը իրականացվում է հատուկ մասի դուրսգրումից կամ անջատումից (հանելուց) հետո:
- Հետագա շահագործման (օգտագործման) համար պիտանի սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութական միջոցների շահագործման ռեսուրսի (օգտակար ծառայության ժամկետի) լրանալը և դրա արժեքի նկատմամբ 100% մաշվածության հաշվարկումը չի կարող հիմք հանդիսանալ լրիվ մաշվածության պատճառով դրանք ոչ պիտանի ճանաչելու համար:
- Շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները ենթակա են դուրսգրման և օտարման կամ ոչնչացման, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ կառավարության որոշմամբ:
- Սույն կարգի 3-րդ կետի համաձայն շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ներից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից ենթակա են ոչնչացման այն միջոցնեը, որոնք պարունակում են.
1) այնպիսի նյութեր, դետալներ, առանձին մասեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ ՊՆ ստորաբաժանմանը հետագա գործունեության համար (ոչնչացումը՝ դրանք նախապես առանձնացնելուց հետո),
2) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր ունեցող այնպիսի դետալներ, առանձին մասեր ու հանգույցներ, որոնք հնարավոր չէ առանձնացնել,
3) ոչ պիտանի ճանաչված զենք, որը հնարավոր չէ ապամոնտաժել և առանձնացնել,
4) ոչ պիտանի ճանաչված ռազմամթերք, որը չունի առանձնացվող պայթուցիկ մաս,
5) ԱԽՄ-ները (միայն մարտական մասերի և հրթիռային շարժիչների լիցքերը, եթե դրանց ապամոնտաժումը թույլատրվում է շահագործման փաստաթղթերով), հրատեխնիկական միջոցները:
- Սույն կարգի 3-րդ կետի համաձայն շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ներից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից ենթակա չեն ոչնչացման, եթե այն հանդիսանում է.
1) ոչ պիտանի ճանաչված ռադիացիոն, քիմիական հետախուզության սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր և այլն, որոնք իրենց մեջ պարունակում են ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրներ, ինչպես նաև բարձր տոքսիկայնություն պարունակող նյութեր (հանձնվում են համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչություն),
- Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացումից առաջացած կամ Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացված և ոչ պիտանի ճանաչված զենքի, ինչպես նաև ոչ պիտանի ճանաչված ռազմամթերքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով:
- Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման գործընթացը կազմակերպվում է միայն տվյալ Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) հրամանով:
- 11. Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով տվյալ Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) հրամանով ստեղծվում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների դուրսգրման (ոչնչացման) հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են տվյալ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման և հաշվապահական հաշվառման համար պատասխանատվություն կրող անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարի որոշմամբ՝ վերադաս մարմնի, անհրաժեշտության դեպքում նաև այլ գերատեսչությունների (կազմակերպությունների) համապատասխան մասնագետներ (փորձագետներ): Հանձնաժողովի նախագահ է նշանակվում ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի՝ տվյալ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան տեղակալը կամ նրա պարտականությունների ժամանակավոր կատարողը:
- Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման, դուրսգրման (ոչնչացման) հանձնաժողովը.
1) անցկացնում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների զննում (եթե ֆիզիկապես առկա է) և, օգտագործելով անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման տվյալները բնութագրում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակը և կազմում եզրակացություն՝ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դրանք ոչնչացնելու վերաբերյալ՝ նշելով հիմքերը (համաձայն սույն կարգի 3-րդ կետի),
2) հիմնավորում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների շահագործման փաստը,
3) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների համալրվածությունը հիմնական հանգույցներով կամ անհամալրվածությունը, կազմում է համապատասխան ցանկ,
4) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների առանձին հանգույցների, դետալների, նյութերի հետագա օգտագործման հնարավորությունը և կազմում է համապատասխան ցանկը, հանձնաժողովի միջոցով իրականացվում է նաև ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հանգույցների, դետալների, նյութերի գնահատումը և դրանց առանձնացման ու համապատասխան պահեստներ հանձնման վերահսկումը:
5) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հանգույցներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պարունակության առկայությունը և այդ հանգույցների առանձնացման հնարավորությունը, կազմում է համապատասխան ցանկ, եթե շահագործման փաստաթղթերի լրակազմում առկա է տեղեկատվություն այդ հանգույցների վերաբերյալ:
6) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ում ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներում տեղադրված զենքի հետագա շահագործման համար պիտանելիությունը կամ հետագա վերականգնման աննպատակահարմարությունը և առանձնացման հնարավորությունը, կազմում է համապատասխան ցանկ,
7) որոշում է հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված լինելու փաստը, ներկայացնում է առաջարկություններ ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարին (պետին), ղեկավարին, ում հրամանով ստեղծվել է հանձնաժողովը հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման ենթակա Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների գաղտնազերծման վերաբերյալ,
8) կազմում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ակտ ու ներկայացնում այն հաստատման:
Եթե Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց մեջ պարունակում են զենք, որը ենթակա է ապամոնտաժման և առանձնացման, ապա այդ զենքի համար կազմվում է առանձին ոչ պիտանի ճանաչման և ոչնչացման ակտ, կամ զենքը հետագա շահագործման համար պիտանի լինելու դեպքում՝ զենքի ապամոնտաժման և մուտքագրման փաստաթուղթ,
9) նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը որոշելիս հանձնաժողովը ղեկավարվում է.
ա) նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը որոշող համապատասխան ստանդարտներով, նկարագրերով, տեղեկագրերով, տեխնիկական ցուցանիշներով,
բ) ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններով, հրահանգներով սահմանված (հաստատված) նյութական միջոցների ծառայության (շահագործման, պահպանման, պիտանելիության) ժամկետներով,
գ) որակական վկայականով, եթե նյութական միջոցների որակական (տեխնիկական) վիճակը հնարավոր է որոշել միայն փորձարկումների և լաբորատոր հետազոտումների արդյունքներով:
10) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ժամկետից շուտ հետագա շահագործման (օգտագործման) համար ոչ պիտանի դառնալու դեպքում ներկայացնում է առաջարկություն դրա ոչ պիտանի դառնալու հանգամանքները պարզաբանելու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար,
11) Դուրսգրման ակտը ստորագրող հանձնաժողովի անդամները, նախագահը, ինչպես նաև ակտը հաստատող հրամանատարը (պետը) պատասխանատու են ոչ պիտանի ճանաչված նյութական միջոցների վիճակի մասին ճշգրիտ եզրակացություն կազմելու և դրանց հետագա ճակատագրի (օգտագործման) որոշման ճշտության համար:
- 13. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչման կամ ոչնչացման ակտում նշվում են Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները բնութագրող հետևյալ տարրերը.
1) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների անվանումը, գործարանային կամ նույնականացման համարը և արտադրման ամսաթիվը, եթե դրանք առկա են,
2) ՀՀ ՊՆ ստորաբաժանման կողմից Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ստացման ամսաթիվը, դրանք շահագործման հանձնելու ամսաթիվը,
3) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների սկզբնական արժեքը (վերագնահատված արժեքը, վերագնահատման ամսաթիվը, արժեքը),
4) հաշվապահական հաշվառման նպատակով հաշվարկված մաշվածության գումարը,
5) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման կամ ոչնչացման հիմքերը (համաձայն սույն կարգի 3-րդ կետի),
6) Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակը և համալրվածությունը,
7) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող հանգույցները և դետալները պահեստ հանձնելու մասին տեղեկատվությունը, եթե շահագործման փաստաթղթերի լրակազմում առկա է տեղեկատվություն այդ հանգույցների վերաբերյալ,
8) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ում ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներում տեղադրված զենքի ապամոնտաժման և պահեստ հանձնելու մասին տեղեկատվությունը,
9) հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները իրենց նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված չլինելու կամ գաղտնազերծելու վերաբերյալ տեղեկատվությունը,
10) տեղեկություններ միավորի կազմի և որակական վիճակի վերաբերյալ,
11) տեղեկություններ շահագործման ցուցանիշների և սահմանված շահագործման, պահպանության և պիտանելիության նորմերի, մնացորդային ռեսուրսի (ժամկետի) վերաբերյալ,
12) տեղեկություններ ժամկետից շուտ մաշվածության կամ վնասվածքի պատճառների վերաբերյալ:
- Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման ակտը ստորագրվում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից, համաձայնեցվում ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) և հաստատվում Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տվյալ տեսակի կառավարման քաղաքականություն իրականացնող ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ղեկավարի, ԶՈՒ ԳՇ պետի կամ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ կախված ոչ պիտանի ճանաչվածև դուրս գրվող միջոցի սկզբնական (վերագնահատված) գնային արժեքից.
- 15. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օտարման կամ ոչնչացման մասին ակտը ստորագրվում է Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օտարման (ոչնչացման) հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից, համաձայնեցվում ՀՀ ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) և հաստատվում Ս և ՌՏ ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների տվյալ տեսակի կառավարման քաղաքականություն իրականացնող ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ղեկավարի, ԶՈՒ ԳՇ պետի կամ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ կախված օտարվող կամ ոչնչացվող միջոցի սկզբնական (վերագնահատված) գնային արժեքից.
ա. ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ 20մլն դրամը չգերազանցելու դեպքում՝ միավորի համար,
բ. ԶՈՒ ԳՇ պետի կողմից՝ 20-50մլն դրամի սահմանաչափի դեպքում՝ միավորի համար,
գ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ 50մլն դրամը գերազանցելու դեպքում՝ միավորի համար:
- 16. Մինչև Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման, դուրսգրման կամ ոչնչացման ակտի հաստատումը՝ չի թույլատրվում Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդում, ապամոնտաժում, ոչնչացում կամ օտարում, ինչպես նաև շահագործում:
- 17. Վերադաս պետի կողմից հաստատված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման մասին ակտը հիմք է հանդիսանում այդ Ս և ՌՏ-ն քանդման, ապամոնտաժման, ոչնչացման կամ դրա հետագա օտարման համար:
- 18. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդումը, ապամոնտաժումը իրականացվում է տվյալ ՀՀ ՊՆ ստորաբաժանման ուժերով և միջոցներով, իսկ դրա բացակայության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության մասնագիտացված ստորաբաժանման կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն պայմանագրային հիմունքներով ներգրաված կազմակերպությունների կողմից: ՍևՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացումը իրականացվում է ՀՀ ՊՆ համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների կողմից:
- 19. Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման համար Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառող և շահագործող ՊՆ ստորաբաժանման հրամանատարի (պետի) հրամանով ստեղծվում է հանձնաժողով:
20.Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որտեղ նշվում է.
1) առանձնացված այն հանգույցները, նյութերը, դետալները և առանձին մասերը, որոնք պիտանի են ՀՀ ՊՆ ստորաբաժանումներում հետագա օգտագործման համար, իսկ թանկարժեք մետաղներ կամ քարեր պարունակող հանգույցները, դետալները և պահեստավորված զենքերը՝ առանձնացված ցուցակներով,
2) դետալները, հանգույցները և նյութերը, որոնք վերածվել են ջարդոնի, դրանց քաշը,
3) դետալները, հանգույցները և նյութերը, որոնք ոչնչացվել են, դրանց ոչնչացման եղանակը (այրում, պայթեցում, կտրտում, աղբի վերածում և այլ),
4) ոչնչացված Ս և ՌՏ-ին ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներին պատկանող ոչնչացված տեխնիկական փաստաթղթերի ցանկը:
- Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովում (այդ գործողություներում) ներգրաված անձինք և հաստատվում ՀՀ ՊՆ ստորաբաժանման կամ մասնագիտացված ստորաբաժանման, կամ պայմանագրային հիմունքներով ներգրաված կազմկերպության ղեկավարի կողմից:
- Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների քանդման, ապամոնտաժման կամ ոչնչացման ՀՀ ՊՆ տվյալ ստորաբաժանման հրամանատարի հաստատված արձանագրությունը, ինչպես նաև Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչնչացման համար ՀՀ ՊՆ մասնագիտացված ստորաբաժանմանը կամ պայմանագրային հիմունքներով ներգրաված կազմակերպությանը հանձնման ակտը հիմք է հանդիսանում ոչ պիտանի ճանաչված և ոչնչացման ենթակա Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները հաշվառումից հանելու և ոչնչացման արդյունքում առաջացած հետագա օգտագործման համար պիտանի ճանաչված հանգույցները, նյութերը, դետալները, առանձին մասերը և ջարդոնը պահեստ մուտքագրելու համար:
- Հաստատված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների ոչ պիտանի ճանաչման և դուրսգրման մասին ակտը, ինչպես նաև քրեական գործի առկայության ժամանակ, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը հիմք են հանդիսանում այդ Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների օտարմանը ներկայացնելու համար:
- 24. Հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված և դուրս գրված Ս և ՌՏ-ի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, ինչպես նաև ոչ պիտանի ճանաչված և ոչնչացման արդյունքում առաջացած ջարդոնի, իսկ ոչ կոնդիցիոն հրթիռային վառելիքի, վառելանյութերի, օգտագործված (բանեցված) յուղերի, քսուքների և հատուկ հեղուկների մասով՝ լաբորատոր փորձաքննության եզրակացության դեպքում վերաբերյալ ելակետային տվյալները ներկացվում է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփելուց հետո ուղարկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), որը կազմակերպում է գույքի գնահատում և օտարում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով:
- 25. Օտարման վերաբերյալ Կոմիտեի կողմից կազմված արձանագրությունը և պետական բյուջե համապատասխան վճարում կատարելու վերաբերյալ անդորագրերը ներկայացվում են Պաշտպանության նախարարություն, որի պատասխանատու ստորաբաժանման կողմից տրված հանձնարարականը հիմք է հանդիսանում ոչ պիտանի ճանաչված և դուրս գրված Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները կամ ջարդոնը գնորդին բացթողելու և հաշվառումից հանելու համար:
- ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին թույլատրվում է դուրս գրված օտարման կամ ոչնչացման ենթակա Ս և ՌՏ-ն ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները կազմաքանդել՝ հետագայում պիտանի պահեստամասերը (սարքավորումները, սարքերը, հանգույցները) օգտագործելու նպատակով՝ համաձայնեցնելով տվյալ միջոցի կառավարման քաղաքականությունն իրականացնող ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ:
- Պաշտպանության նախարարության օգտագործման համար ոչ պիտանի կամ ոչ նպատակահարմար ճանաչված, դուրս գրված Ս և ՌՏ-ից ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցներից առանձնացած թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող դետալները, հանգույցները, մասերը, օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը:
-
Քննարկվել է
03.07.2023 - 18.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2624
Տպել