ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս սննդամթերքի անվտանգության ոլորտի գործող ինստիտուցիոնալ կառույցների գործառույթների հստակ տարանջատումը գտնվում է շրջանառման փուլում և քանի որ գործընթացը բավականին երկար ժամանակ է պահանջում, ուստի անհրաժեշտ է ռազմավարության N 2 հավելվածի 1.2-րդ ենթակետում կատարել փոփոխություն՝ սահմանելով նոր ժամկետ։
Միաժամանակ, 1.3-րդ և 5.1-ին ենթակետերի ժամկետի փոփոխությունը պայմանավորված է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) բացակայող լիազորող նորմի հետ։ Հետևաբար անհրաժեշտ է Օրենքում սահմանել Կառավարությանը լիազորող նորմ, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել համապատասխան իրավական ակտերը։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Գործառույթների տարանջատման շրջանառվող օրենքների նախագծերի ընդունման դեպքում նոր հնարավոր կլինի իրականացնել N 2 հավելվածի 1.2-րդ ենթակետով սահմանված միջոցառումը, այն է՝ պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացնել գործառույթների հստակ տարանջատում և սահմանում, իսկ 1.3-րդ և 5.1-ին ենթակետերի ժամկետների փոփոխությունը պայմանավորված է Օրենքում լիազորող նորմի բացակայությամբ։
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։
-
Քննարկվել է
28.06.2023 - 14.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4124
Տպել