«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Անհրաժեշտությունը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N1477-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արոտների ծանրաբեռնվածության ճշգրտման և դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում ներկայացված են արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնցում արոտավայրերից և խոտհարքներից օգտվողների պարտավորությունների ցանկում ներառված չեն օգտագործողներին վարձակալությամբ տրված տարածքների բուսական աշխարհի օբյեկտների, բնական բուսական համակեցությունների ամբողջականությանը, պահպանության, բուսական աշխարիհ այլ օգտագործողների իրավունքները չխախտելու, բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման գործընթացներում պետական մարմինների գործունեությանը աջակցություն ցուցաբերելու մասին պարտավորությունները։ Մինչդեռ «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված են բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պարտավորությունների շրջանակը, որտեղ ներառված են վերը նշված այն պարտավորությունները, որոնք տեղ չեն գտել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ին N1477-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում ներկայացված՝ արոտաներից և խոտհարքներից օգտվելու պայմանագրի օրինակելի ձևերում: Այս հանգամանքի հետևանքով երբեմն ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, մասնավորապես, բուսական աշխարհի օբյեկտների հաշվառման և մոնիթորինգի ընթացքում վարձակալները հաճախ պատշաճ աջակցություն չեն ցուցաբերում պետական մարմինների գործունեությանը, իսկ որոշ դեպքերում իրենց վարձակալած տարածքներում արգելում են քաղաքացիներին հավաքել դեղաբույսեր, ուտելի բույսեր և հատապտուղներ՝ խախտելով բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N1477-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է արոտների և խոտհարքների վարձակալների նկատմամբ սահմանել բուսական աշխարհի պահպանությանն ուղղված դրույթներ:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
5․ Ակնկալվող արդյունքը։
Նախագծի ընդունմամբ արոտների և խոտհարքների վարձակալների վարձակալության պայմանագրերում կներառվեն բնապահպանական բնույթի պարտավորություններ:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։
Նախագիծը բխում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներից։
7․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:
8․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
27.06.2023 - 12.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3369
Տպել