Հիշել նախագիծը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի  N       - Ն

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի  4-րդ և 12-րդ ենթակետերով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի
37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
  • Քաղաքացիական զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
  • Ծառայողական զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի,
  • Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի,
  • Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ներդիրի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. Լիցենզավորման ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը ներառում է լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտությունը, մշակումը, նորոգումը, փորձարկումը, պատրաստումը, հավաքումը, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստումը:
  3. Լիցենզավորման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքները, ծառայությունները, աշխատանքները և մտավոր գործունեության արդյունքները:
  4. Լիցենզավորման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանքի անվանման և նկարագրի:
  5. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիցենզավորող մարմին):
  6. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի տրման համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներով սահմանված կարգով և չափով։
  7. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:

 

 

  1. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Լիցենզիա ստանալու հայտը Լիցենզավորող մարմինը քննարկում է հայտը ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով:
  2. Լիցենզիան տալիս է Լիցենզավորող մարմինը` անժամկետ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:
  3. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
  4. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`

1) լիցենզավորող մարմնի անվանումը,

2) լիցենզիայի սերիան և համարը,

3) լիցենզիան տալու ամսաթիվը,

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,

5) արտադրվող զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի անվանումը և նկարագիրը,

6) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը,

7) գործունեության իրականացման վայրը (հասցեն),

8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

  1. Ելնելով քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև քաղաքացիական և ծառայողական զենք և ռազմական նշանակության արտադրանք արտադրողների և օգտագործողների կյանքին, առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պարտադիր պայմանները և պահանջները.

1) ապահովել քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության անվտանգության պայմանների առկայությունը,

2) ապահովել արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը, արտադրանքի համապատասխան որակը,

3) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ, որոնց թիվը և անհրաժեշտությունը որոշվում է` ելնելով արտադրվող քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի (ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների) արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից, առաջադրանքից ու պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից),

4) ապահովել քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի հիմնական մասերի հաշվառումը,

5) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրության արտադրական տարածքի հիմնական մուտքը պետք է ունենա մետաղահսկիչ սարքավորում՝ նախատեսված անձանց և իրերի (սարքավորումների) համար,

6) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով,

7) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված,

8) Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշման N 1 հավելվածի «Ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկի» ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի (այսուհետ՝ Անվտանգության գոտի)՝ պահպանելով մինչև 1000 մետր հեռավորություն  բնակելի, պետական, հասարակական շենքերից, անկախ տարածքի (շինության) սեփականության կամ օգտագործման կամ վարձակալման կամ անհատույց օգտագործման իրավունքի տիրապետելու հանգամանքից,

  1. Բնակելի, պետական, հասարակական շենքերից հեռավորությունը որոշվում է ելնելով արտադրության առանձնահատկություններից՝ հիմնվելով լիցենզավորող մարմնի ստեղծած փորձագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից տրված եզրակացության վրա:
  2. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամներից: Հանձնաժողովում կարող են ներառվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կողմից ներկայացուցիչներ:
  3. Հանձնաժողովը տրամադրում է եզրակացություն սույն կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության տարածքում ուսումնասիրություն կատարելուց հետո: Նշված տարածքում ուսումնասիրություն կարող է կատարվել, երբ ուսումնասիրության աշխատանքներին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի չմասնակցելու դեպքում ձևավորվում է նոր Հանձնաժողով:
  4. Հանձնաժողովը իր աշխատանքները կազմակերպում է այն ստեղծվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացում: Հանձնաժողովը իր եզրակացության մեկ օրինակը տրամադրում է դիմումատուին, մյուս օրինակը՝ լիցենզավորող մարմնի ղեկավարին:
  5. Ռազմարդյունաբերական կլաստերի դեպքում պարագծով ցանկապատված Անվտանգության միևնույն գոտում գտնվող և սույն կարգով լիցենզավորման ենթակա գործունեության միևնույն տեսակով զբաղվող իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքները, շենքերն ու շինությունները կարող են միմյանցից ցանկապատված կամ առանձնացված չլինել,
  6. Քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր հստակության (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:
  7. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով՝

ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի անվանումը և նկարագիրը, որը հայտատուն մտադիր է արտադրել,

2) հավատարմագրված կազմակերպության կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը,

3) կանոնադրությունը, որով ուղղակի նախատեսված է գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքը,

4) համապատասխան մասնագիտական կրթություն կամ որակավորում ունեցող աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի պատճենները, կամ քաղվածք՝ աշխատանքի ընդունման իրավական ակտից,

5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրության արտադրական տարածքը համապատասխանում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված պայմաններին և պահանջներին,

6) հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմված զենքի կամ ռազմական նշանակության արտադրանք պահելու և արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինությունների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների ուսումնասիրության վերաբերյալ ակտ,

7) Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը՝ սույն Կարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ,

8) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը,

9)  քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝

ա. համապատասխան մասնագիտական կրթություն կամ որակավորում ունեցող աշխատողներ ունենալը,

բ. քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը՝ ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչների չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմաններին բավարարելը:

  1. Լիցենզիան ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

  1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Լիցենզավորող մարմինը ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 12-րդ կետում նշված պայմաններին և պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
  2. Նախքան լիցենզիան տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգիռ այլ պետական մարմիններ՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության, իրավական ակտերին համապատասխանության, արտադրվող արտադրատեսակին, արտադրության անվտանգության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Ընդ որում նշված մարմինները դիրքորոշումը տրամադրում են հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովելով նաև սույն կարգի 15-րդ կետի պահանջները, տրամադրում է լիցենզիան կամ օրենքով սահմանված կարգով մերժում է լիցենզիայի տրամադրումը:
  4. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

1) հայտատուն անհրաժեշտ տեղեկություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկություններ և, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել,

2)  ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

3)  ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

4)  դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու  քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ,

5)  քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության, հաշվառման և պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները,

6) չի վճարվել օրենքով սահմանված պետական տուրքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__ _____ 20.... թ.

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ՔԶԱ N 000

 

_________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)

_________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

Արտադրվող զենքի տեսակը

_________________________________________

 

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար _________

 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__ _____ 20.... թ.

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ԾԶԱ N 000

 

_________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)

_________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

Արտադրվող զենքի տեսակը

_________________________________________

 

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__ _____ 20.... թ.

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ՌՆԱԱ N 000

 

_________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)

_________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

Արտադրվող  ռազմական նշանակության արտադրանքի տեսակը

_________________________________________

 

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր

 

 ________________________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

________________________________________________________________________


(իրավաբանական անձի անվանումը)

 

________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

 

_____________________________________________________________________________________
(արտադրվող  ռազմական նշանակության արտադրանքի անվանումը և նկարագիրը)

____________________________________

(տալու ամսաթիվը)

 

 

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

  • Քննարկվել է

    26.06.2023 - 12.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2483

Տպել