ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1365-Ն
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման չեղարկման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշումը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանը: Նշված իրավական ակտերով կարգավորվում և ֆինանսական միջոցներ են նախատեսվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումների ստեղծման նպատակով, ինչպես նաև սահմանվում եմ հատուկ մանկավարժների և ուսուցչի օգնականների դրույքների թիվը և դրույքաչափերը: Նշվածով պայմանավորված ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի ««Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առեվտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1365-Ն որոշման կարգավորումների կարիքը այլևս կորցնում են արդիականությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Որոշման Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի ««Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1365-Ն ՀՀ կառավարության որոշումը, քանի որ որոշմամբ նախատեսված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ ֆինանսակամ միջոցների հաշվարկման նորմատիվները նախատեսված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանում՝ մեկ միասնական իրավական ակտում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Որոշման Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշումը, ապահովելով ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման գործընթացի կարգավորումը մեկ միասնական իրավական ակտում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանում՝ մեկ միասնական իրավական ակտում:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:
- 7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի «4.Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «4.3.Կրթություն» ենթաբաժնի հանրակրթությանը վերաբերող կետի չորրորդ ենթակետից, որով նախատեսվում է՝ «ստեղծել արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման և ֆինանսավորման համակարգեր՝ թվայնացնելով գործընթացները, կրճատելով վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը, զարգացնելով հաստատությունների կառավարման կարողությունները,»:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկա:
-
Քննարկվել է
20.06.2023 - 05.07.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2346
Տպել