ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 04-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 04-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախարարի հրամանի անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս ՀՀ տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների 1146 «Հանրակրթություն» ծրագրի 11001 «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և 11013 «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով հաշվարկվում է 2022 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթություն» ծրագրի «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները հաստատելու կարգի մասին» N 04-Ն հրամանով հաստատված կարգով սահմանված նորմատիվներով։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշումը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանը: Նշված իրավական ակտերում նախատեսված են դրույթներ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող և համապատասխան խոհանոցային պայմաններ ունեցող հաստատությունների սովորողներին սննդի տրամադրման հետ կապված:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթություն» ծրագրի «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները հաստատելու կարգի մասին» N 04-Ն հրամանը, իսկ վերոհիշյալ որոշմամբ առկա կարգավորումները նախատեսված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանում՝ մեկ միասնական իրավական ակտում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը ուժը կորցրած ճանաչելի դեպքում, կապահովվի ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման գործընթացի կարգավորումը մեկ միասնական իրավական ակտով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանով:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:
- 7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի «4.Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «4.3.Կրթություն» ենթաբաժնի հանրակրթությանը վերաբերող կետի չորրորդ ենթակետից, որով նախատեսվում է՝ «ստեղծել արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման և ֆինանսավորման համակարգեր՝ թվայնացնելով գործընթացները, կրճատելով վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը, զարգացնելով հաստատությունների կառավարման կարողությունները,»:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկա: