Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության  հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ

  • Քննարկվել է

    19.06.2023 - 07.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2040

Տպել

Առաջարկներ`

Hovsep Karapetyan

27.06.2023

Բարև Ձեզ Հարգելիներս, առաջարկում եմ Երևանի հրաձգության մարզադպրոցը քանի որ գործում է միայն Երևանի տարածքում և այդպես էլ կոչվում է "Երևանի հրաձգության մարզադպրոց" ՊՈԱԿ-ը փոխանցել Երևանի քաղապետարանի ենթակայության տակ, իսկ " Հրաձգության հանրապետական մարզադպրոց" ՊՈԱԿ-ը՝ քանի որ ունի խմբեր ՀՀ այլ մարզերում թողնել ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի և Սպորտի Նախարարության ենթակայության տակ և պայմաններ ստեղծել խմբեր բացել նաև այլ մարզերում։ Առանց այն էլ շատ մարզերում հրաձգությամբ զբաղվողներ չկան, իսկ ցանկացողների քանակը մեծ է։

Մարինե Ավետիսյան

23.06.2023

Բարև ձեզ: Հարգելինե՛րս,առաջարկում եմ հետայսու ցանկացած ուս. հաստատությունների վերակազմավորման դեպքում,եթե վերակազմավորվող ուս. հաստատություններից մեկը մինչ վերակազմավորվելը գործելիս կլինի մարզում,հնարավորության դեպքում վերակազմավորված հաստատությունը թողնել գործի տվյալ մարզում:Առանց այն էլ Երևանի համեմատ մարզերում նկատելիորեն անաշխույժ է կյանքը:

Տեսնել ավելին