ԳՐԱՆՏ-ԼԵՈՆ ԱՂՎԱՆԻ ՌԱՆՈՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՐԱՆՏ-ԼԵՈՆ ԱՂՎԱՆԻ ՌԱՆՈՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի N ՆՀ -155-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:
Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հաշվառված է Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում:
«Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում
-
Քննարկվել է
14.06.2023 - 30.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2179
Տպել