Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                            Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի փոփոխության նախագիծը բխում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգում առկա կարգավորումների տարընկալումները չեզոքացնելու անհրաժեշտությունից։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգերը սահմանելու մասին» թիվ 16-Ն հրամանով հաստատված կարգով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու նատակով հաշվարկ կատարելու համար հիմք է հանդիսանում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Հաշվի առնելով, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները, ուստի այդ մասին դրույթները բացակայում են հրամանով հաստատված կարգում։

Միաժամանակ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի՝  նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այսինքն  սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չպետք է ներառվեն աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023թ. մարտի 2-ի թիվ 16-Ն հրամանով հաստատված, համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու մասին, կարգով նախատեսված վճարման ենթակա հավելավճարների չափերը հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելու նպատակով կարգում նախատեսվում է ներառել դրույթ, ըստ որի կարգում կիրառվող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը չի ներառի աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները:

 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Կկարգավորվի  նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու  գործընթացը:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ  չի առաջացնի:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կապ չունի.

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

 

Այլ տեղեկություններ.

 Չկա:

  • Քննարկվել է

    14.06.2023 - 29.06.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2293

Տպել