«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշմամբ հաստատված են մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը:
ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարված փոփոխության համաձայն՝ 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների շերտն առանձնացվել է կառավարական նշանակության օգտագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների շերտերից և հանձնվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանը։
Հանձնաժողովի կողմից 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց,
1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտա-գործման թույլտվությունների տրամադրման մրցույթների իրականացման արդյունքում ներկայում ազատ են 703-713ՄՀց/758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները։
Բացի այդ, «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի դիմումի համաձայն՝ հանձնաժողովի 2023 թվականի մարտի 7-ի №74-Ա որոշմամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցի կազմակերպման համար տրամադրված ռադիոհաճախականությունների ցանկից հանվել են նաև 2540-2560ՄՀց և 2660-2680ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները, որոնք ևս ներկայում ազատ են։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով մրցութային հիմունքներով տրամադրման ենթակա ռադիոհաճախականությունների ամբողջական ցանկը՝ անկախ դրանց ազատ լինելու կամ ներկայումս ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից օգտագործման հանգամանքից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի սահմանափակ ռեսուրսների՝ ռադիոհաճախականու-թյունների տիրույթի արդյունավետ կառավարմանը։
-
Քննարկվել է
14.06.2023 - 30.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2198
Տպել