«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի՝ ՀՄ. 203 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի՝ ՀՄ. 1579-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի՝ ՀՄ. 1610-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԸՆԹԱՑԻԿԻՐԱՎԻՃԱԿԸԵՎ հայաստանի Հանրապետության Կրթության եվ գիտության նախարարության ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ հայաստանի Հանրապետության Կրթության եվ գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի վերակազմակերպելու ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում լեզվի բնագավառում պետական միասնական քաղաքականություն իրականացնող լիազոր մարմինն օրենքի ուժով Լեզվի պետական տեսչությունն է, որն ի տարբերություն մյուս տեսչությունների (կամ՝ տեսչական մարմինների)՝ օրենքի ուժով ստեղծվել է որպես լեզվաքաղաքականություն իրականացնող պետական լիազոր մարմին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կարգավիճակով (իրավական հիմքերը` «Լեզվի մասին» ՀՀ օրենք, ՀՀ Գերագույն խորհրդի` «Լեզվի մասին ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին»՝ 30.03.1993թ. հմ. Հ.Ն-0774-1՝ օրենքի ուժ ունեցող և ՀՀ Կառավարության` «Լեզվի պետական տեսչության մասին» 19.10.1993 թ. հմ. 531 որոշումներ (գործում են)):
ՀՀ Կառավարության` 06.03.2002 թ. հմ. 203 որոշմամբ (գործում է) ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում գործող լեզվի պետական տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ գործադիր իշխանության հանրապետական մարմնի կարգավիճակով` առանց ուժը կորցրած ճանաչելու ՀՀ Գերագույն խորհրդի` «Լեզվի մասին ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին»՝ 30.03.1993 թ. հմ. Հ.Ն-0774-1 և ՀՀ Կառավարության` «Լեզվի պետական տեսչության մասին» 19.10.1993 թ. հմ. 531 որոշումները:
Տեսչական բարեփոխումների շրջանակում ՀՀ Կառավարության` 30.06.2011 թ. 890-Ն որոշմամբ ՀՀ Կառավարության՝ 19.09.2002 թ. հմ. 1610-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետում փոփոխություն է կատարվել. ըստ որի՝ «1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից», այն դեպքում, որ լեզվական քաղաքականության բնագավառում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ո՛չ օրենքով, ո՛չ էլ՝ անգամ նախարարության կանոնադրությամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելու իրավասություն վերապահված չէ, ինչպես նաև լեզվի բնագավառի լիազոր մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չէ. մինչ այժմ Լեզվի պետական տեսչությունն իրականացրել է օրենքով միմիայն իրեն վերապահված վերահսկողական գործառույթներ՝ լեզվաքաղաքականության բնագավառում հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ուժով լեզվաքաղաքականությունն առանձին բնագավառ է, որում պետությունը քաղաքականություն իրականացնելու պարտավորություն ունի՝ ապահովելու համար պետական լեզվի գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ինչը անում է հիմնականում պետական լեզվի կիրառությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, քաղաքացիների ու հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) լեզվական իրավունքներն ու պարտականությունները նախատեսելով, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությամբ՝ այդ բնագավառի լիազոր մարմնի՝ Լեզվի պետական տեսչության միջոցով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնելու լիազորությամբ Լեզվի պետական տեսչությունն օժտված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և նույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող ՀՀ Գերագույն խորհրդի` «Լեզվի մասին ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին»՝ 30.03.1993 թ. հմ. Հ.Ն-0774-1՝ օրենքի ուժ ունեցող որոշմամբ, իսկ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով (2-րդ հոդված, 1-ին մաս) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (1892-1896-րդ հոդվածներ, 254-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ):
Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնադրույթները, քաղաքացիների ու հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները նախատեսված են «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:
Տեսչական բարեփոխումներով և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ խնդիր է ծագել Լեզվի պետական տեսչության պարագայում, քանի որ ի տարբերություն մյուս տեսչությունների՝ Լեզվի պետական տեսչությունը լեզվի բնագավառի քաղաքականությունն իրականացնող, օրենքով նախատեսված պետական լիազոր մարմին է. հետևաբար՝ օրենքով նախատեսված լիազոր մարմնի գործունեությունը կարող է դադարեցվել միայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի վերակազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Լեզվի մասին» և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքների միջև 2018 թ. հունվարի 1-ից ծագող հակասության վերացմամբ: «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը» նորմը 2018 թ. հունվարի 1-ից Լեզվի պետական տեսչության պարագայում չի կարող կիրառվել և լիազոր մարմնի գործունեության դադարեցման իրավական հիմք լինել, քանի որ հակասություն է առաջանում «Լեզվի մասին» և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքների միջև: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով («3. Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի») գործում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նորմերը, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում կանխել գործնականում ի հայտ եկող իրավական հակասությունը միևնույն մարմնի հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև:
«Լեզվի մասին» ՀՀ օրենքով և Գերագույն խորհրդի որոշմամբ 1993-ին ստեղծված, Կառավարությանն առընթեր գործող, հիսունից ավելի աշխատակից, լիազորությունների լայն շրջանակ ունեցող Լեզվի պետական տեսչությունից մնացած այսօրվա նվազեցված հնարավորությունների սահմաններում փակուղային գործունեություն իրականացնող, որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում գործող այս մարմնի կարգավիճակը վերանայման կարիք ունի: Խնդիրը բազմիցս արծարծվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում, մամուլի բազմաթիվ հրապարակումներում ու ասուլիսներում, մտավորականների գրավոր ու բանավոր մտահոգություններում:
Ստեղծված իրավիճակի հետևանքով հիմնախնդիրներ են առաջացել պետական լեզվաքաղաքականության իրականացման, հայերենի կանոնարկման, տերմինաշինության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լեզվական կիրառման նորմերի մշակման, լեզվաքարոզչության, հայերենի լրացուցիչ, օտար լեզուների ուսուցման և բաշխվածության, համակարգչային համացանցում հայերենի ներդրման և այլ ոլորտներում:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
- Կվերանա 2018 թ. հունվարի 1-ից «Լեզվի մասին» և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքների միջև ծագող իրավական հակասությունը:
- Չի դադարի օրենքի ուժով ստեղծված լեզվի բնագավառի պետական լիազոր մարմնի գործունեությունը, ինչը լիազոր մարմնին հնարավորություն կընձեռի լայնացնելու գործառույթների շրջանակը`վերահսկողականին զուգակցելով համակարգված պետական լեզվական քաղաքականության գործառույթները: Արգելափակում չի առաջանա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պահանջների կիրարկման դեպքերում, առավել համակողմանի, ճշգրտված, ժամանակին համահունչ կդառնան պետական լեզվահարաբերությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Սույն կանոնադրության իրավական հիմքերն են՝
- Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը (10-րդ կետ)
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (20-րդ հոդված),
- «Լեզվիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
- ՀՀ Գերագույն խորհրդի`«Լեզվի մասին ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին»՝ 03.1993թ. հմ. Հ.Ն-0774-1՝ օրենքի ուժ ունեցող որոշումը,
- ՀՀ Կառավարության` «Լեզվի պետական տեսչության մասին» 19.10.1993 թ. հմ. 531 որոշումը,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը,
- ՀՀ Կառավարության 25.12.1998թ. հմ.821 որոշումը:
-
Քննարկվել է
30.11.2017 - 22.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 10576
Տպել