Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2023 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման՝

1)       հավելվածի 1-ին և 2-րդ գլուխները շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ՝

«1.      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը, հավաստագրման համար պահանջվող փաստաթղթերը, կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման և հավաստագրի տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:
  2. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման նպատակներն են տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև ծառայության շահառու հանդիսացող անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության իրավունքներին կամ օրինական շահերին վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը:
  3. Անկախ կազմակերպաիրավական ձևից, տրամադրվող ծառայության տեսակից ու բնույթից և սոցիալական այլ ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու հանգամանքից՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություններ) կարող են միևնույն հայտով հավաստագրել սոցիալական մեկ կամ մի քանի ծառայություններ տրամադրելու գործունեությունը: Կազմակերպությունները պետք է ղեկավարվեն «Լիցենզավորման մասին» և «Սոցիալական աջակցության մասին» օրենքներում ամրագրված հիմնական սկզբունքներով և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներով։
  4. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության հավաստագրումն իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), որը հաստատում է հավաստագրման հանձնաժողովի եզրակացությունը կամ չի ընդունում այն՝ հիմնավորելով հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները՝ եզրակացությունը համապատասխան նշագրմամբ վերադարձնելով հանձնաժողովի նախագահին։

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. Կազմակերպությունները կարող են հավաստագրել սոցիալական հետևյալ ծառայությունները տրամադրելու գործունեությունը՝

1)       տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր տիպի խնամքը՝

ա.      տնային պայմաններում,

բ.       բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

գ.       սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում,

դ.       համայնքային փոքր տներում,

ե.       սույն ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում.

2)       տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ (մասնագիտացված) խնամքը՝

ա.      տնային պայմաններում,

բ.       բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

գ.       սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում,

դ.       համայնքային փոքր տներում,

ե.       սույն ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում.

3)       երեխաների (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների) խնամքը՝

ա.      տնային պայմաններում,

բ.       բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

գ.       սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում,

դ.       սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում.

4)       որոշակի բնակության վայր չունեցող կամ ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարանով ապահովումը՝

ա.      ընդհանուր տիպի օթևանում,

բ.       հատուկ (մասնագիտացված) օթևանում,

գ.       ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում,

դ.       ճգնաժամային կենտրոնում,

ե.       ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանում.

5)       սոցիալապես անապահով անձանց (ընտանիքներին) բնաիրային օգնության տրամադրումը՝

ա.      սննդի կազմակերպումը ճաշարանում,

բ.       հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրումը։»։

2)       հավելվածի «III», «IV», «V», «VI», «VII», «VIII» և «IX» գլուխների հերթական համարները փոխարինել համապատասխանաբար «3», «4», «5», «6», «7», «8» և «9» արաբական թվանշաններով.

3)       հավելվածի 28-րդ կետում «4-րդ» բառը փոխել «5-րդ» բառով.

4)       սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար ներկայացվող հայտի ձևը փոխել՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

______ի __-ի N ___-Ն որոշման

Ձև

 

Հ Ա Յ Տ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ 

  1. __________________________________________________________________________

հայտատուի անվանումը, կազմակերպաիրավական ձևը

  1. __________________________________________________________________________

հայտատուի իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3.__________________________________________________________________________

____________________________________________________________________________

հայտատուի գտնվելու վայրը և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն)

4.

Հայտատուի կողմից հայցվող՝ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեությունը

Հավաստագրման ենթակա սոցիալական յուրաքանչյուր ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (իսկ տնային պայմաններում խնամք, ինչպես նաև բնաիրային օգնություն տրամադրելու դեպքում՝ սպասարկման տարածք հանդիսացող համայնքը, իսկ Երևանի պարագայում՝ վարչական շրջանը)

Նախատեսված աշխատողների ընդհանուր թիվը

Տվյալ բնագավառում որակավորում ունեցող մասնագետների հաստիքները և քանակները՝ չափորոշիչների համաձայն

1)

տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր տիպի խնամքը՝

 

 

 

ա.

տնային պայմաններում

 

 

 

բ.

բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում

 

 

 

գ.

սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում

 

 

 

դ.

համայնքային փոքր տներում

 

 

 

ե.

խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում

 

 

 

2)

տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ (մասնագիտացված) խնամքը՝

 

 

 

ա.

տնային պայմաններում

 

 

 

բ.

բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում

 

 

 

գ.

սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում

 

 

 

դ.

համայնքային փոքր տներում

 

 

 

ե.

խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում

 

 

 

3)

երեխաների (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների) խնամքը ՝

 

 

 

ա.

տնային պայմաններում

 

 

 

բ.

բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում

 

 

 

գ.

սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում

 

 

 

դ.

խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում

 

 

 

4)

որոշակի բնակության վայր չունեցող անձանց կամ ընտանեկան բռնության ենթարկված կացարանով ապահովումը.

 

 

 

ա.

ընդհանուր տիպի օթևանում

 

 

 

բ.

հատուկ (մասնագիտացված) օթևանում

 

 

 

գ.

ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում

 

 

 

դ.

ճգնաժամային կենտրոնում

 

 

 

ե.

ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանում

 

 

 

5)

սոցիալապես անապահով անձանց (ընտանիքներին) բնաիրային օգնության տրամադրումը՝

 

 

 

ա.

սննդի կազմակերպումը ճաշարանում

 

 

 

բ.

հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրումը

 

 

 

 

(□ վանդակում լրացվում է V նշանը, եթե հայցվում է հավաստագրել սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու տվյալ գործունեությունը)

5.__________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության (առկայության դեպքում) մասին տեղեկություններ

 

  1. Կից ներկայացվող փաստաթղթերը՝

1)__________________________________________________________________________

2)__________________________________________________________________________

3)__________________________________________________________________________

4)__________________________________________________________________________

5)__________________________________________________________________________

6)__________________________________________________________________________

7)__________________________________________________________________________

8)__________________________________________________________________________

 

Հայտատուի գործադիր մարմնի ղեկավար

----------------------------------------------------------------------------------

պաշտոնը, անունը, ազգանունը

 

____________________________

ստորագրությունը

 

Կ.Տ.

_____ __________________ 20__թ.

  • Քննարկվել է

    13.06.2023 - 29.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2248

Տպել