Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսւոհետ՝ Նախագիծ) նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։ 

Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունման արդյունքում, ի թիվս այլնի, էլեկտրոնային ծառայություններ մատուցելու հնարավորության ստեղծմամբ պայմանավորված քաղաքացիներին հաշվառման վերաբերյալ տեղեկանքները Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կտրամադրվեն առցանց եղանակով:

  • Քննարկվել է

    12.06.2023 - 27.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2307

Տպել