Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ` Oրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանել « Հանրապետության Նախագահին և » բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը`» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում, 30-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում, 32-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 28-րդ հոդվածում՝
- 5-րդ մասում՝ «քննչական կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով:
- 7-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի:»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
30.11.2017 - 21.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
Դիտումներ` 9454
Տպել