Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
8 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artak Zakarian 06.06.2023 22:20:42 | Օրենքի 11-րդ հոդվածի՝ 1) 3-րդ մասի 1-ին կետը ՊԵՏՔ Է շարադրել հետևյալ խմբագությամբ․ «քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն՝ վեց ամիս գործողության ժամկետով.» | ||
2 | Artak Zakarian 06.06.2023 22:36:52 | ՀՀ քաղաքացի ֆիզ. անձի համար հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվությունը մոռացվել է, ավելացնել է պետք։ | ||
3 | Artak Zakarian 06.06.2023 22:40:04 | «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ավելացնել «ՀՀ քաղաքացի ֆիզ. անձի համար հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվությունը բազային տուրքի եռապատիկի չափով» | ||
4 | Artak Zakarian 06.06.2023 22:48:56 | Հոդված 11-ում ավելացնել՝ «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1) սահմանված ձևի դիմում. 2) այդ հրազենի կրելու գործող թույլատվություն» | ||
5 | Artak Zakarian 06.06.2023 22:58:06 | Հոդված 31, 12-րդ մասի վերջում գրված է՝ «... զենքի պարագաները հաշվառման ենթակա չեն, և քաղաքացին դրանք առանց թույլտվության կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» Առաջարկում եմ «միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» բառերը փոխարինել «առանց սահմանափակման» բառերով, քանի որ հակառակ պարագայում փայտագործ վարպետը չի կարողանա վաճառել իր իսկ պատրաստած հրացանի խզակոթը։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ | ||
6 | Ռոբերտ Մանուկյան 07.06.2023 11:15:12 | Առաջարկում եմ հանել Օրենքի Հոդված 37-ի 7-րդ կետը, քանի որ, փոփոխություններով սահմանվում է նոր դրույթ, որով հնարավորություն է ընձռվում արդեն իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացին ՀՀ ոստիկանություն չներկայանցի զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, ինչպես նաև զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ։ | ||
7 | Ռոբերտ Մանուկյան 07.06.2023 11:30:37 | Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, ՀՀ Ոստիականություն արդեն իսկ ներկայացրել են նախկին Օրենքով սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր։ | ||
8 | Իշխան Գևորգյան 07.06.2023 15:55:01 | Ակոսափող փամփուշտների վերալիցքավորումը խնդրում եմ թույլատրել: Հիմա կարելի է վերալիցքավորել միայն հարթափող զենքերի փամփուշտները: 12 տրամաչափ , 16 տրամաչափ .336տկմ և այլն... Դրանց վերալիցքավորումը ոչինչով պակաս վտանգավոր չէ քան ակոսափող զենքերի փամփուշտների վերալիցքավորումը: https://www.youtube.com/watch?v=DPbZ4Ymzzpc Ավելին, հանցավոր մտքերով անձը շատ ավելի վտանգավոր բաներ կարող է պատրաստել վերալիցքավորելով օրինակ 12 տրամաչափը: Ինչ վերաբերվում է կրակելուց փամփուշտի վրա թողնվող հետքին, այդ խնդիրը հավասարապես կա թե հարթափողերի ու թե ակոսափողերի համար: Իսկ .366 տրամաչափը մինչև 500 մետրը շատ նման է 7,63*39 ին: Ու անտրամաբանական է մեկի թույլատրումը ու մյուսի արգելումը: Միաժամանակ երեշխավորում եմ ձեզ դիպուկահար սպորտաձևերի զգալի աճ, թույլ տալու դեպքում: Կից կդնեմ ռուսական հաջողությունների մասին հոլովակի լինք https://www.youtube.com/watch?v=Kuk1cIoiFPc | ||
9 | Arman Mkrtchyan 07.06.2023 16:01:29 | փամփուշտները շատ թանկ են և նաև լինում է չի էլ ճարվում, մեզ անհրաժեշտ է լիցքավորումը թույլատրելի լինի քաղաքացիների համար | ||
10 | Վարդան Պետրոսյան 07.06.2023 16:21:07 | Առաջարկում եմ ակոսափող զենք ունեցողներին տրվի իրավունք փամփուշտները վերալիցքավորելու, ինչպես արվում է հարփաթողի դեպքում: Հաշվի առնելով որ 308,338 տրամաչափի փամփուշտների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները ովքեր ունեն ակոսափող զինատեսակներ, տրամադրել սեփական օգտագործման համար փամփուշտներ պատրաստելու իրավունք | ||
11 | Արմեն Բարսեղյան 07.06.2023 23:33:28 | Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը |