Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ  

 

 

Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
          ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180-Ն որոշման №1 հավելվածով հաստատված կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը, որի շրջանակներում իրականացված ներդրումները պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների, հանձնաժողովի հաստատած՝ սակագների հաշվարկման մեթոդիկաների կամ լիցենզիաների պայմանների համաձայն հետագայում լրիվ կամ մասնակի ենթակա են ներառման լիցենզավորված անձի համար սահմանվող սակագնում։ Լիցենզավորված անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագրերի  ուսումնասիրության գործընթացը տևում է հանձնաժողով մուտքագրելու օրվանից 60 աշխատանքային օր։ Նշված կարգում  լիցենզավորված անձանց կողմից ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետներ սահմանված չեն և տեսականորեն հնարավոր են դեպքեր, երբ ընթացիկ տարվա ներդրումային ծրագիրը տարվա վերջում ներկայացնելու դեպքում հանձնաժողովը բավական ժամկետ չի ունենա սահմանված ժամկետում այն դիտարկելու համար, ինչպես նաև կարող են համընկնել  լիցենզավորված անձանց ներդրումային ծրագրերի ներկայացման ընթացիկ տարվա այն ժամանակահատվածի հետ, երբ հաշվարկվում են ընկերություների սակագները:

 

Կարգավորման նպատակը և բնույթը
Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման  կարգում լրացումներ կատարելու նպատակն է սահմանել  լիցենզավորված անձանց կողմից ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետներ, ինչի հիման վրա կարգավորվող ընկերությունները պետք է նախապես պլանավորեն և հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը, ինչն էլ հանձնաժողովին հնարավորություն կտա ընթացիկ տարում դիտարկել այդ տարվա ներդրումային ծրագրերը։ Ընդ որում, առաջարկվում է տարանջատել այդ ժամկետները ու սահմանել տարբեր ժամկետներ նոր ներդրումային ծրագրերի ներկայացման ու արդեն իսկ գործող ներդրումային ծրագրերում փոփոխություններ կատարելու համար։ Ելնելով ներդրումային ծրագրի ծավալից ու բնույթից (օրինակ՝ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված երկարաժամկետ ներդրումային ծրագրերի պարագայում) առաջարկվում է սահմանել նաև, որ հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանել այլ ժամկետներ ևս։

 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 

Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հանձնաժողովը սահմանված ժամկետում ընթացիկ տարվա ընթացքում կդիտարկի այդ տարվա ներդրումային ծրագրերը, կբարձրանա Էներգետիկայի բնագավառում կարգավորվող սակագների հաշվարկներում ներդրումների ծավալների կանխատեսելիությունը։

 

 

 

  • Քննարկվել է

    01.06.2023 - 17.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2231

Տպել