Հիշել նախագիծը
«Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024, 2024-2025 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անի Պողոսյան 03.06.2023 14:25:24 | Նոր ՀՊՉ֊ն ու վերջինիս հիման վրա ստեղծված առարկայական ու ծրագրային չափորոշիչները շատ անորոշ ձևակերպումներ ունեն, տեղ֊տեղ՝ խիստ անիրական ու իմաստազուրկ մտքերով բեռնված։ Նոր ՀՊՉ֊ն ավելի պարզ և հետաքրքիր մատուցելու փոխարեն, թվում է, նպատակ կա ուսուցչին խճճելու և հերթական անգամ հիասթափեցնելու։ Անիրական ժամանակ է պահանջում նաև նոր պահանջներով օրվա դասի պլաններ գրելը, երբ տարիների փորձով թրծված ուսուցիչն արդեն ձևավորել է հաջողված դասի սեփական պլանն ու մոտեցումները իր մտապատկերում։ Ի վերջո, լավագույն մեթոդը, արժեհամակարգը և մոտիվացիան դասարանում հենց ինքը ուսուցիչն է՝ իր անձնական հեղինակությամբ։ Այստեղից պետք է սկսել կրթական բարեփոխումը։ | ԿԳՄՍ նախարարությունը բաց է նոր չափորոշչի վերաբերյալ առարկայական առաջարկություններ ստանալու հարցում, որոնք կներկայացվեն համապատասխան ոլորտային մասնագետներին, և ըստ անհրաժեշտության դրանք կարող են ընդունվել: Հանրակրթության բովանդակային բարեփոխումների ընթացքում նախարարությունն օրվա դասի պլանավորումն առաջնահերթ է համարում, քանի որ հնարավոր չէ տարբերակված մոտեցում ցուցաբերել մասնագետի աշխատանքային ստաժով պայմանավորված, ինչպես նաև առանց պլանավորման դասապրոցեսը կազմակերպելու անարդյունավետության փաստեր արձանագրելու արդյունքում: |