Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշմամբ հաստատված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ Ծառայություն) սպասարկման տարածքները՝ համաձայն հավելվածի:
Ներկայացվող նախագծի նպատակը ծառայության տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող բնակավայրերի համապատասխանեցումն է գործող «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի N 2 հավելվածում սահմանված համայքներին և բնակավայրերին:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման, ներկայումս Ծառայության տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ տարածքային կենտրոնի սպասարկման տարածք, որը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով:
1.2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ՝ սահմանելով Ծառայության տարածքային կենտրոնների սպասարկման բնակավայրերը՝ հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, ինչպես նաև նախագծի հավելվածում առաջարկվում է ավելացնել նաև համայնքները:
2. Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում է ծառայության տարածքային կենտրոնների սպասարկման տարածքների սահմանման հետ կապված հարաբերությունները:
|
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի Ծառայության տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող համայքների և բնակավայրերի համապատասխանեցումը է գործող «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա:
-
Քննարկվել է
01.06.2023 - 16.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2408
Տպել