«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________ 2023 թվականի N ________Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածի՝
1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի.
ա. «բ.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«բ. յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռքբերել առավելագույնը 300 գլուխ կաթնային և համակցված ուղղության կամ 250 գլուխ մսային ուղղության տոհմային ԽԵԿ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն ՀՀ դրամը,»,
բ. « ե.» պարբերությունում «առավելագույնը 12 ամիս» բառերը փոխարինել «կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ առավելագույնը 12 ամիս, իսկ մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ առավելագույնը 24 ամիս,» բառերով,
2) 41-րդ կետի 1-ին ենթակետում «և 12» բառերը փոխարինել «,ինչպես նաև կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ 12 ամսվա, իսկ մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ 24» բառերով,
3) 44-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ կաթնային և համակցված ուղղության տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեք է ընդունվել 1.0 մլն ՀՀ դրամը, իսկ մսային ուղղության տոհմային ԽԵԿ-ինը՝ 1.2 մլն ՀՀ դրամը.»,
4) Աղյուսակ 3-ում «Ցուցանիշը» սյունակի «Մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» բառերը փոխարինել «Կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» բառերով,
5) Աղյուսակ 3-ում «Ցուցանիշը» սյունակի «Մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» տողից հետո լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ․
«
Մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս |
- |
- |
- |
- |
24 |
24 |
- |
- |
- |
- |
- |
»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
31.05.2023 - 15.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3366
Տպել