Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝

1.1. Ընտրական իրավունքի սկզբունքներ,

1.2. Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում,

1.3. Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում,

1.4. Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը,

1.5. Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը,

1.6. Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, 

1.7. Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը,

1.8. Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը,

1.9. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները,

1.10. Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը,

1.11. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը, 

1.12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը,

1.13. Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը,

1.14. Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը,

1.15. Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակումը։ Նախընտրական բանավեճեր,

1.16. Նախընտրական քարոզչությունը համացանցում,

1.17. Քարոզչական պաստառներ,

1.18. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն,

1.19. Դիտորդական առաքելություն, 

1.20. Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները,

1.21. Վերահաշվարկ,

1.22. Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը,

1.23. Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները,

1.24. Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում: 

Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:

  • Քննարկվել է

    30.05.2023 - 14.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4763

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

14.06.2023

Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ Այսպես, Ընտրողը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և դիտորդը իրավունք ունեն բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքերում, երբ դրանցով խախտվում են իրենց սուբյեկտիվ իրավունքները: Այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած ընդհանուր բնույթի ընտրախախտումների առնչությամբ ընտրական հանձնաժողովների ձեռնարկած գործողությունները /անգործությունը/ կամ որոշումները բողոքարկելու իրավունք վերոնշյալ անձինք չունեն: Նույն կերպ իրավակիրառ պրակտիկայում չի ճանաչվում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը ո'չ ընտրական հանձնաժողովներում, ո'չ դատարաններում` ընդհանուր բնույթի ընտրախախտումների վիճարկման տեսանկյունից: Ընտրողներին, դիտորդներին, դիտորդական կազմակերպություններին ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելու պրակտիկան հակասում է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների բնագավառում սահմանված միջազգային չափորոշիչներին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկությունների բաժնում ներկայացվել է առաջարկ ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ՝ իրավունք վերապահելով քաղաքացիներին, տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին՝ դիմումներ ներկայացնելու ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, անօրինական քարոզչության իրականացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների դեմ: ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13.06.2016 թ. հաստատված համատեղ կարծիքով շեշտվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արդեն իսկ առաջարկվել էր փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը` քաղաքացիներին, հավատարմագրված դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին իրավունք ընձեռնելով բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, նախընտրական քարոզչության ընթացքում ոչ իրավաչափ գործունեությունը և ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հեշտացնելու ընտրություններին առնչվող դիմումների ներկայացման և բողոքարկման ընթացակարգը և սահմանելու ավելի երկար ժամկետ` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների և ընտրությունների արդյունքների բողոքարկման համար: ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 17.10.2016 թ. հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2016)031) նշվել է, որ 13.06.2016 թ.-ի համատեղ կարծիքով ներկայացված առանձին առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել, և հատկապես շեշտադրվել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնման վերաբերյալ տրված հանձնարարականը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2018թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազհային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփիչ զեկույցով։ Այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ ընտրական օրենսդրությամբ ճանաչված չէ ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման բնագավառում: Վերջիններիս իրավասուբյեկտությունը չի ճանաչվում նաև իրավակիրառ պրակտիկայում ո'չ ընտրական հանձնաժողովների, ո'չ դատարանների կողմից: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ-ի կողմից ստանձնած հանձնառությունները՝ անհրաժեշտ է Նախագծում սահմանել իրավակարգավորում՝ ճանաչելով դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը: Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քվեարկության/ընտրությունների արդյունքները անմիջականորեն ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների կողմից վիճարկելու իրավունքի սահմանումը ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով այս պահին զուգահեռ ընթացող հանրային քննարկումները և ելնելով գործընթացի առավելագույն արդյունավետության շահից՝ առաջարկում ենք երկարաձգել E-draft-ում առաջարկներ ներկայացնելու ժամկետը, ինչը հնարավորություն կտա արձագանքելու բոլոր խնդիրներին՝ հաշվի առնելով նաև նշված քննարկումների արդյունքերը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Մարտիկ Մարտիրոսյան

05.06.2023

Նախագծով 2-րդ հոդվածում լրացնել 5-րդ կետը: Կարծում եմ ձևակերպումնեն անորոշ են և եթե չկան կոնկրետ չափորոշիչներ, ապա այն չի նպաստի խնդրի լուծմանը՝ մասնավորպես հայտնի չի թե ինչ է նշանակում անհրաժեշտ միջոցներ, ավելին, որոշ դեպքերում այն կարող է ի վնաս ընտրական իրավունքի օգտագործել: Ուստի առաջարկվում է նախագծում առաջարկվող փոփոխությունը չկատարել: Կամ հստակ սահմանել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնակլվեն:

Մարտիկ Մարտիրոսյան

05.06.2023

ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված և պաիժը կրող անձինք չունեն ընտրելու իրավունքը: Մինչդեռ, կան դատապարտյալներ, ովքեր պատժի կրում են բաց ռեժիմով և օրվա մեծ մասն անցկացնում քրեակատարողական հիմնարկից դուրս: Առաջարկում եմ այս կարգավորումը վերանայել և փոփոխություն կատարել 2-րդ հոդվածի 4-րդ մասում: Մասնավորապես առաջարկում եմ ավելացնել, որ այն անձիքն, ովքեր բաց ռեժիմով են պատիժը կրում ունեն ընտրելու իրավունք:

Տեսնել ավելին