Հիշել նախագիծը

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակելու նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն ընձեռելու կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

        ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման հավելվածով հաստատված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով:

          Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:

Կարգի 6-րդ կետի համաձայն՝ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.

3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Կարգի 6-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում սույն թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները, կայացրել է դրական եզրակացություն քաղաքացիներ Միսակ Սամվելի Հարթենյանին, Սամվել Կարենի Դավթյանին, Հայկ Արամի Գուրգենյանին, Արզաս Գրիգորի Ոսկանյանին, Արմեն Լևոնի Պուչինյանին, Պավել Արթուրի Պետրոսյանին, Տիգրան Արտակի Այվազյանին, Վարդան Վահրամի Վարդանյանին և Միքայել Նարեկի Աղաջանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

Հիմք ընդունելով կարգի պահանջները՝ քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին նախագծի 2-րդ կետով նախատեսվում է տալ տարկետում 2023 թվականի ամառային զորակոչից մինչև նրա 26 տարի լրանալու օրը, քանի որ վերջինիս 26 տարին լրանում է 2024 թվականի օգոստոսի 16-ին:

Միաժամանակ՝ քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանը ՀՀ կառավարության 30.12.2021 թ. N 1280-Ա որոշմամբ (2 տարի ժամկետով) ստացել է տարկետում մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը: Սամվել Դավթյանը ս.թ. ընդունվել է Լոնդոնի թագավորական երաժշտության ակադեմիա, սակայն Լոնդոն մեկնելու և ուսումը սկսելու համար վերջինիս անհրաժեշտ է տվյալ ժամանակահատվածում ստանալ Բրիտանիայի ազգային վիզա: Հետևաբար, հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից դրական եզրակացությունը, նախագծի 3-րդ կետով առաջարկվում է հնարավորություն ընձեռել Սամվել Դավթյանին ստանալու տարկետում 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, նախագծում նախատեսելով դրույթ, որի համաձայն Սամվել Դավթյանի համար սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180–Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

        «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 

 «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Քննարկվել է

    30.05.2023 - 14.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2372

Տպել

Առաջարկներ`

Արմինե Դունամալյան

30.05.2023

Ողջունելի որոշում է, այլ բնագավառներում էլ նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ևս պետք է տալ տարկետում:

Տեսնել ավելին