Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կանանց աջակցման կենտրոն 30.11.2017 13:37:47 | 1. Առաջարկում ենք Նախագծի 71-րդ հոդվածից պատիժը մեղմացնող հանգամանք հանդիսացող հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելու նախապայմանը հանել, քանի որ այն հակասում է <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը և ընդունման գաղափարախոսությանը: Նման մեղմացնող հանգամանքի նախատեսումը իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել ընտանեկան բռնության իրավահարաբերությունների դաշտում կատարվող հանցագործությունների մասով ոչ համաչափ պատիժների նշանակմանն, ինչն իր հերթին կարող է խթանել նման հանցագործությունների աճը: 2. Որպես պատիժը ծանրացնող առանձին հանգամանք առաջարկում ենք նախատեսել հանցանքը ընտանիքի անդամի նկատմամբ կատարելը, քանի որ ներկայումս հանցավոր բնույթի մի շարք արարքներ կատարվում են անմիջականորեն ընտանիքի ներսում՝ ընտանիքի անդամի նկատմամբ: Սակայն գործող քրեական օրենսգրքով նման ծանրացնող հանգամանքի կամ որևէ հանցագործության մասով որակյալ հատկանիշի բացակայությունը պատճառ է հանդիսանում արարքի ոչ ճիշտ որակման և ոչ համարժեք պատժամիջոցների նշանակման համար՝ արդյունքում նպաստելով ռեցիդիվի բարձր մակարդակին: 3. Նշված հիմնավորումներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 74-րդ հոդվաից ևս հանել տուժողի հակաբարոյական վարքագծի մասին նախապայմանը: 4. Որպես հանցագործության որակյալ հատկանիշ առաջարկում ենք ընտանիքի անդամի նկատմամբ կատարված լինելու պայմանը նախատեսել մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների, առողջության դեմ ուղղված հանցագործությունների, կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունների, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների գլուխներում՝ ընտանեկան բռնության հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու և այդ հանցագործությունները կանխարգելելու նպատակով: Նոնա Գալստյան Փաստաբան Կանանց աջակցման կենտրոնի | Պարզաբանում | Առաջարկությունները նախագծերի կարգավորման շրջանակներից դուրս են: |