Հիշել նախագիծը

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրագործումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության Թալին համայնքի տարածքում  կայանների կառուցում։ Ծրագրի շրջանակներում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում Ծրագրի իրականացման համար առավել արդյունավետ է գնահատվել Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում գտնվող 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը։

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 274-Ա որոշմամբ Թալին համայնքին պատկանող 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը համայնքի կողմից նվիրաբերվել են Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նույն որոշմամբ նախատեսվել է, որ նշված հողամասերով պետք է համալրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կանոնադրական կապիտալը:

Նշվածի հիմքով մշակվել է սույն նախագծը, որով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերը հետ վերցնել և ներդնել Ընկերության կանոնադրական կապիտալում։

Հողամասերը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել են գնահատման, որի արդյունքում շուկայական արժեքը կազմել է ընդհանուր 1,879,658,000 դրամ, իսկ  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ընդհանուր գումարը կազմում է 2,074,007,694 դրամ։ Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասը կարող է ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում։ Ընդ որում, ներդրվող հողամասի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից։ Հաշվի առնելով նշվածը՝ նախագծով նախատեսվում է հողամասերը Ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել 2,074,008,000 դրամ արժեքով` հիմքում դնելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները։

Նախագծի ընդունումը կնպաստի Ծրագրի՝ համապետական կարևոր նշանակության իրականացմանը, և Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

Ծրագրի իրականացումը հետապնդում է նաև ռազմավարական մի շարք խնդիրներ՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը.

2) էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը:

Ընկերության կանոնադրական կապիտալում հողամասերի համալրման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային պայմանով առ այն, որ ծրագրի իրականացնող ընկերությունում Ընկերությունն ունենալու է 15% բաժնեմասնակցություն:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացումը, էներգետիկ անվտանգության բարձրացումը։

  • Քննարկվել է

    30.05.2023 - 15.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2480

Տպել