Օլյա Սաղաթելյան
06.06.2023
Հայոց լեզու և գրականություն բնագավառին ավագ դպրոցում հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը տոկոսային արտահայտությամբ 9-10% է, որը ենթադրում է շաբաթական 3,6-4 դասաժամ։ Վստահեցնում ենք, որ այդ ժամաքանակը բավարար չէ հասնելու հայոց լեզու և հայ գրականություն առարկաների՝ առարկայական չափորոշիչներով և ծրագրերով նախատեսված վերջնարդյունքերին և համապատասխան կարողունակությունների ձևավորմանը։ Հետևաբար առաջարկում ենք՝ 1․ վերանայել հայոց լեզու և գրականություն բնագավառի համար նախատեսված նորմատիվային ժամաքանակը, 2․ հնարավորություն տալ հայրենագիտություն բնագավառից ժամեր հատկացնել հայոց լեզու և հայ գրականություն առարկաներին՝ փոփոխություն կատարելով հայրենագիտություն բնագավառի բովանդակության մեջ։