Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«---» « ---------- » 2023 թվականի N ---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 1130-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։
2.Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
24.05.2023 - 09.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1967
Տպել