Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

____ ______________ 2023 թվականի N ___Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ
 ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1 և 33-րդ հոդվածների պահանջներով՝ 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

  1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի 1-ի;
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` հավելված 2-ի;
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի պակասուրդի /դեֆիցիտի/ ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` հավելված 3:
  4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` հավելված 4:
  5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    23.05.2023 - 07.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2455

Տպել