ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված նախարարությունների և գերատեսչությունների կառուցվածքների և անվանումների փոփոխությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման հավելվածով նախատեսված նախարարությունները (կանոնակարգող մարմինները) նշված են ինչպես եղել են դեռևս 2012 թվականին։ Հաշվի առնելով, որ 2012 թվականից հետո փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության կառուցվածքում և փոխվել են նախարարությունների անվանումները, անհրաժեշտ է որոշման հավելվածով նախատեսված անվանումները ևս փոխել՝ համապատասխանեցնելով ներկա գործող նախարարությունների։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման հավելվածով նախատեսված նախարարությունների (կանոնակարգող մարմինների) անվանումները ներկայումս գործող նախարարությունների անվանումների հետ։
4․Կարգավորման նպատակը.
Համապատասխանեցումն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման հավելվածով նախատեսված նախարարությունների (կանոնակարգող մարմինների) անվանումների ներկայումս գործող նախարարությունների անվանումների հետ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման հավելվածով նախատեսված նախարարությունների (կանոնակարգող մարմինների) անվանումները կհամապատասխանեն ներկայումս գործող նախարարությունների անվանումների հետ։
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/ տեղադրելու միջոցով։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից: