«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի §Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին¦ N 383-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ում 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն կարգի հիմքով տարկետում չի կարող տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիներին:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023թ.
Երևան
-
Քննարկվել է
17.05.2023 - 02.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2131
Տպել