Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2020 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի §Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին¦ N 1174-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխու­թյունները և լրացումները.

      1) 6-րդ կետի 4-րդ ենթակետում «կնքված պայմանագրի համաձայն» բառերը հանել.

      2) 12-րդ կետից հետո լրացնել 12.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «12.1. Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավելու հայտարարված վարժական հավաքին:».

      3) 14-րդ կետի առաջին նախադասությունում «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաև օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում» բառերով.

      4) 18-րդ կետում «տարածվում են» բառերից հետո լրացնել §պայմանագրային¦ բառը.

      5) 20-րդ կետում՝

      ա. «(պաշտոնը)» բառից հետո լրացնել «, իսկ վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը,

      բ. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

  • Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչև 15-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչև 30-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով աշխատողներ:¦:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023թ.

Երևան

 

 

 

  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2496

Տպել

Առաջարկներ`

Մարտիկ Մարտիրոսյան

29.05.2023

Առաջարկում եմ 6-րդ կետի 4-րդ ենթակետում փոփոխություն չկատարել, քանի որ փոփոխություն կատարելու արդյունքում կսահմանվի պարտադիր զինվորական և պայմանգրային զինվորական ծառայության նոր տեսակ՝ քողարկված վարժական հավաքների անվան տակ: Այլ կերպ ասած ՀՀ քաղաքացին անցնելու է պայմանագրային զինվորական ծառայություն՝ առանց իր համաձայնության:

Տեսնել ավելին