«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) մի շարք հոդվածներում կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08.12.2022թ. ՀO-527-Ն oրենքով կատարված փոփոխությունները ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի §Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին¦ N 1419-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ իրացնելու, ինչպես նաև որոշման և ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն ու 25.07.2013թ. N 806-Ն որոշումների մի շարք դրույթներ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 6-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց վերաբերյալ օրենքի մի շարք հոդվածներում կատարվել են փոփոխություններ և «կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինվել են «կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել որոշման, ինչպես նաև համապատասխան շահառուների բժշկական օգնության և սպասարկման կարգերը սահմանող ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն ու 25.07.2013թ. N 806-Ն որոշումներում: Միաժամանակ, օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված շահառուների բնակարանային ապահովության պայմաններում կատարվել են հստակեցումներ, որոնց համաձայն բնակարանային ապահովության իրավունքի ծագման համար շահառուին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունը պետք է հանդիսանա առնվազն 4-րդ աստիճանի վթարային և քանդման ենթակա (քանի որ ներկա օրենսդրությամբ տրվում է նաև 5-րդ աստիճանի վթարայնություն ունենալու վերաբերյալ եզրակացություն), ինչպես նաև նախատեսվել է, որ բնակարանային ապահովության իրավունքի ծագման համար պարտադիր պայման է ոչ միայն օրենքով սահմանված դեպքի ծագման (հաշմանդամության իրավունք ստանալու կամ զոհվելու (մահանալու)) օրվանից առաջ հինգ տարվա ընթացքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության օտարման միջոցով բնակարանային պայմանների վատթարացումը չունենալը, այլ նաև օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում այդպիսի վատթարացումը չունենալը: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ իրացնել 08.12.2022 ՀՕ-527-Ն օրենքով կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խմբերը սահմանվել են որպես ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամություն: Այս տրամաբանության մեջ փոփոխություններ չի կատարվել որոշման 3-րդ և որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետերում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն և 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշումներում՝ հաշվի առնելով 08.12.2022թ. ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացված 15-րդ մասի կարգավորումները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն, 04.03.2004թ. N 318-Ն և 25.07.2013թ. N 806-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08.12.2022թ. ՀO-527-Ն oրենքների դրույթները, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
17.05.2023 - 02.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2127
Տպել