Հիշել նախագիծը

ԱՅՆ ԴԵՊՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

                                                                                                                                                                                                                                                                                        ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

ԱՅՆ ԴԵՊՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

 

  Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
  1. Սահմանել, որ մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններին չի ներկայացվում այն դեպքում, երբ հայտարարատուին տրամադրված է գործող՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
  ՎԱՐՉԱՊԵՏ                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    15.05.2023 - 30.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2117

Տպել