Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման

Նախագծով առաջարկվում է սահմանել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը

  • Քննարկվել է

    12.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3595

Տպել

Առաջարկներ`

Լարիսա Հովնիկյան

15.05.2023

Առաջարկում եմ կետ 5․ 12 ենթակետը խմբագրել այսպես․ 12) Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները՝ որակական և քանակական կտրվածքներով (կարճաժամկետ և երկարաժամկետ),

Լարիսա Հովնիկյան

15.05.2023

Առաջարկում եմ կետ 2-ը խմբագրել այսպես․ 2. Ծրագրի նախագծի մշակման գործընթացի ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի բնապահպանական ու առողջապահական հիմնախնդիրների բացահայտման, ուսումնասիրման, գնահատման, հիմնավորման, ինչպես նաև համապատասխանությունը համայնքի և մարզի զարգացման ծրագրերի ուղղություններին, և դրանց լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ միջոցառումների մշակման աշխատանքներ, որոնց շրջանակում բացահայտվում և ներկայացվում է նաև կապը համայնքների վարչական տարածքում շրջակա միջավայրին և մարդու կյանքին ու առողջությանը վնաս պատճառող ընկերությունների գործունեության հետ։

Տեսնել ավելին