Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 71-րդ կետով:  

2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 49-րդ լիագումար նիստում հաստատվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն): Հաշվետվությամբ արձանագրվել են մի շարք խնդիրներ և բացեր, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու լինելը), կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունը։

Մասնավորապես՝ Հաշվետվությամբ 26-րդ հանձնարարականի 26.3-րդ չափորոշչին ՀՀ օրենսդրության համապատասխանության գնահատման շրջանակներում նշվել է, որ՝

«266.«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքը և «Վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը չեն ներառում համապատասխան դրույթներ՝ կանխարգելելու համար հանցագործների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից նշանակալից կամ կառավարման իրավունք տվող մասնակցության (ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10%) ձեռքբերումը կամ իրական շահառու հանդիսանալը, կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելը այնպիսի ՖՀ-ներում, ինչպիսիք են ապահովագրական միջնորդները և վճարահաշվարկային կազմակերպությունները:»,

«267. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքը և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքը չեն ներառում բաժնետերերի և ղեկավարների համապատասխանության վերաբերյալ դրույթներ այն անձանց համար, որոնք նման դիրք են զբաղեցնում նշված ընկերություններում:»[1]։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Խնդրի էությունն այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու պահանջներ:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ.

Փոփությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների և արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

 

 

[1] https://www.cba.am/Storage/AM/downloads/FDK/Evaluation%20Reports/mutual_evaluation_report_fifth_arm.pdf , էջ 216

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.11.2017 - 08.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10266

Տպել