««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-304-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-304-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-304-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)
1) 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները մինչև 2027 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչև Օրենքի 47.2. հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակների վրա: Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև դրանց պիտանիության (շահագործման) ժամկետի ավարտը:»
2) 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը և 9-րդ մասի 2-րդ կետի պահանջները մինչև 2027 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչև Օրենքի 47.1. հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վրա:»
3) 3-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Օրենքի 47.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները մինչև 2027 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչև Օրենքի 47.2. հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակների վրա:»
4) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Օրենքի 47.4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչև Օրենքի 47.4. հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
-
Քննարկվել է
08.05.2023 - 23.05.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3213
Տպել