ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 04-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «հիվանդ» բառը փոխարինել «անձ» բառով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում «նպատակով» բառից հետո լրացնել «` բացառությամբ նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկումների» բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի.
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝
ա. պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ պացիենտին տրամադրել բժշկական օգնություն և սպասարկում.
բ. սույն օրենքով նախատեսված՝ առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով.».
ա. «բ» ենթակետից «լիազոր մարմնին,» բառերը հանել.
բ. լրացնել «գ» և «դ» ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«գ. նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Մշտադիտարկում իրականացնելու կարգը սահմանում է Լիազոր մարմինը.
դ. ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին` սույն օրենքով նախատեսված՝ առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով․».
- 6-րդ կետում «անգիտակից» բառից հետո լրացնել «կամ վերակենդանացման բաժանմունքում գտնվող» բառերը.
- 7-րդ կետն ուժ կորցրած ճանաչել.
- 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ոստիկանությանը` սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում.
9) քննիչին, դատախազին, դատարանին` իրենց վարույթային պարտականությունները կատարելիս` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված փորձաքննություններով փորձագետի կազմած եզրակացությունների.».
- 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Լիազոր մարմինը հաստատում է`
ա) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը,
բ) պացիենտի իրավունքների և պարտականությունների իրազեկման թերթիկի, ինչպես նաև վճարովի ծառայությունների մասին պայմանագրի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հետո լրացնել 11.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«11.1) գրավոր հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց` բացառությամբ գենետիկական հիվանդությունների, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կենսաբանական ծնողի մահվան դեպքում ենթակա է տրամադրման վերջինիս զավակներին.»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում 5-րդ մասից հետո լրացնել 6-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.
«6. Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալուց պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հրաժարվելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որը նույն օրը մուտքագրվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ արձանագրության օրինակը պատշաճ ձևով ծանուցվում է գրավոր համաձայնությունը տալուց հրաժարված անձին:»:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում.
- 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 1-ին կետում «կարգով» բառից հետո լրացնել «, ծավալով» բառերը:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «մարզպետի համատեղ հրամանով» բառերը փոխարինել «տարածքային կառավարման բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 9.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մայիսի 25-ին ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում.
1) «դիմելու» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու» բառերը.
2) 2-րդ մասում.
ա. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» բառերով.
բ. 1-ին կետի «իրականացնող այլ անձանց կամ կազմակերպություններին» բառերը փոխարինել «իրականացնողներին» բառով, իսկ «անձնական» բառը փոխարինել «բժշկական գաղտնիք համարվող» բառերով.
3) 3-րդ կետի «կատարելիս» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված փորձաքննություններով փորձագետի կազմած եզրակացությունների» բառերը.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) ոստիկանությանը՝ վարորդական իրավունք տրամադրելու (փոխանակելու), զենքի շրջանառությունը վերահսկելու նպատակով, ինչպես նաև անձի` հոգեբուժական կազմակերպությունում հաշվառված լինելու կամ չլինելու վերաբերյալ.»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում.
1) 1-ին մասից «Փորձաքննության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:» նախադասությունը հանել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը օտարերկրացի է, ապա հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը հոսպիտալացման օրը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը, հոսպիտալացման փաստի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է արտաքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: