Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«      » -------------- 2023թ. N       - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «37. Ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: Ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ընդ որում, զինծառայողը՝

       1) մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանելու դեպքում ստանում է «անբավարար», 30-ից մինչև 34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «բավարար», 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «լավ», իսկ 45 և ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «գերազանց» գնահատական.

       2) գնահատվում է «գերազանց»՝ եթե ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է միայն «գերազանց» գնահատական.

       3) գնահատվում է «լավ»՝ եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «լավ» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» գնահատական.

       4) գնահատվում է «բավարար»՝ եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «բավարար» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» կամ «լավ» գնահատական:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

       1) որոշման 2-րդ կետի՝

       ա. 3-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով,

       բ. 3-րդ ենթակետից հետո լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «4) օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա սույն որոշմամբ նախատեսված համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու պարագայում զինծառայողին շարունակվում է հաշվարկվել հավելավճար՝ իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար սույն որոշմամբ նախատեսված չափով:».

       2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023թ. «     »   -ի  

N       -Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 166-Ն որոշման

 

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

 

NN

ը/կ

Զինվորական պաշտոնների խմբերը` ըստ խմբային համարակալման և զինծառայողների կազմերի

Հավելավճարների չափերը՝

ըստ ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականների (դրամ)

 

գերազանց

լավ

բավարար

1.

 

Բարձրագույն սպայական

470,000

420,000

230,000

2.

 

470,000

420,000

230,000

3.

1

470,000

420,000

230,000

4.

2

470,000

420,000

230,000

5.

3

470,000

420,000

230,000

6.

4

470,000

420,000

230,000

7.

5

470,000

420,000

230,000

8.

39

Ավագ սպայական

470,000

420,000

230,000

9.

38

470,000

420,000

230,000

10.

37

470,000

420,000

230,000

11.

36

470,000

420,000

230,000

12.

35

470,000

420,000

230,000

13.

34

470,000

420,000

230,000

14.

33

470,000

420,000

230,000

15.

32

470,000

420,000

230,000

16.

31

470,000

420,000

230,000

17.

30

470,000

420,000

230,000

18.

29

470,000

420,000

230,000

19.

28

470,000

420,000

230,000

20.

27

470,000

420,000

230,000

21.

26

470,000

420,000

230,000

22.

25

470,000

420,000

230,000

23.

24

470,000

420,000

230,000

24.

23

470,000

420,000

230,000

25.

22

470,000

420,000

230,000

26.

21

470,000

420,000

230,000

27.

20

470,000

420,000

230,000

28.

19

Կրտսեր սպայական

470,000

420,000

230,000

29.

18

470,000

420,000

230,000

30.

17

470,000

420,000

230,000

31.

16

470,000

420,000

230,000

32.

15

470,000

420,000

230,000

33.

14

470,000

420,000

230,000

34.

13

470,000

420,000

230,000

35.

12

470,000

420,000

230,000

36.

11

470,000

420,000

230,000

37.

10

470,000

420,000

230,000

38.

9 / 5

Ավագ ենթասպայական

395,000

345,000

205,000

39.

9 / 4

395,000

345,000

205,000

40.

9 / 3

395,000

345,000

205,000

41.

9 / 2

395,000

345,000

205,000

42.

9 / 1

395,000

345,000

205,000

43.

8 / 6

395,000

345,000

205,000

44.

8 / 5

395,000

345,000

205,000

45.

8 / 4

395,000

345,000

205,000

46.

8 / 3

395,000

345,000

205,000

47.

8 / 2

395,000

345,000

205,000

48.

8 / 1

395,000

345,000

205,000

49.

7 / 3

Կրտսեր ենթասպայական

395,000

345,000

205,000

50.

7 / 2

395,000

345,000

205,000

51.

7 / 1

395,000

345,000

205,000

52.

6 / 5

395,000

345,000

205,000

53.

6 / 4

395,000

345,000

205,000

54.

6 / 3

395,000

345,000

205,000

55.

6 / 2

395,000

345,000

205,000

56.

6 / 1

395,000

345,000

205,000

57.

5 / 5

395,000

345,000

205,000

58.

5 / 4

395,000

345,000

205,000

59.

5 / 3

395,000

345,000

205,000

60.

5 / 2

395,000

345,000

205,000

61.

5 / 1

395,000

345,000

205,000

62.

4 / 4

Շարքային

395,000

345,000

205,000

63.

4 / 3

395,000

345,000

205,000

64.

4 / 2

395,000

345,000

205,000

65.

4 / 1

395,000

345,000

205,000

66.

3 / 6

395,000

345,000

205,000

67.

3 / 5

395,000

345,000

205,000

68.

3 / 4

395,000

345,000

205,000

69.

3 / 3

395,000

345,000

205,000

70.

3 / 2

395,000

345,000

205,000

71.

3 / 1

395,000

345,000

205,000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.05.2023 - 21.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3205

Տպել