ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Վահան Արթուրի Թադևոսյանի կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելուվ քաղաքացու դիմումը, առ այն որ նա Շանհայի Ծիաո Թոն համալսարանում դադարեցրել է իր ուսումնառությունը:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Վահան Արթուրի Թադևոսյանին Շանհայի Ծիաո Թոն համալսարանում ուսումնառության համար մինչև 2026 թվականի ամառային զորակոչը տրվել է տարկետում: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը՝ ըստ որի «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու... Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Թադևոսյանը դիմում է ներկայացրել իր ուսումը դադարեցնելու վերաբերյալ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21 N 1111-Ա որոշման մեջ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 11112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
03.05.2023 - 19.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2373
Տպել