«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Կառավարության որոշումների նախագծերի՝ գրավոր քվեարկության կազմակերպման ընթացակարգային մանրամասները սահմանված են Կառավարության աշխատակարգով: Ներկայումս գրավոր քվեարկությունը թեև իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, այդուհանդերձ, կատարվում են բազմաթիվ տեխնիկական գործընթացներ (ուղարկվում է քվեաթերթիկը, քվեարկողը լրացնում է այն, կազմում գրություն, լրացված քվեաթերթիկը ուղարկում վարչապետի աշխատակազմ և այլն): Ընդ որում, այդ գործընթացներում գործնականում հաճախ առաջանում են նաև տեխնիկական խնդիրներ (քվեաթերթիկի սխալ լրացում և այլն):
Այժմ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ մշակվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում էլեկտրոնային քվեարկության համակարգ, որը հնարավորություն է տալիս ինչպես հաշված վայրկյանների ընթացքում քվեարկել, այնպես էլ նույն արագությամբ ամփոփել քվեարկության արդյունքները: Այն հնարավորություն է տալիս գործընթացն իրականացնել հեշտ և արագ՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին համապատասխան:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախագծով նախատեսվում է աշխատակարգի համապատասխան դրույթներում կատարել փոփոխություններ՝ նոր համակարգի ներդրման համար իրավական հիմքեր ապահովելու նպատակով:
Միաժամանակ, չբացառելով էլեկտրոնային քվեարկության համակարգի հնարավոր խափանումը՝ գործընթացի չարգելափակման նպատակով, նախագծով ամրագրվում է նաև նման դեպքերում քվեարկության այլընտրանքային մեխանիզմ նախատեսող կարգավորում:
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, ինչպես նաև պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
02.05.2023 - 17.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2247
Տպել